Սիմեոնե. Գրիզմանի ցուցանիշներն ամեն ինչ ասում են նրա մասին
ՍՊՈՐՏՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին:
«Գրիզմանը հրաշալի ֆուտբոլիստ է: Նրա ցուցանիշներն ամեն ինչ ասում են նրա մասին: Չեմ ցանկանում մեկնաբանել նրա մրցելույթները, քանի որ նա այլ թիմի ֆուտբոլիստ է»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Անտոնի Գրիզմանն «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հավելենք, որ ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



