«Կնոջ մենախոսություն». Past.am-ը ներկայացնում է նոր խորագիր
ՄՇԱԿՈՒՅԹPast.am-ը լրագրող Լուսինե Արշակյանի հետ համատեղ սկսում է խորագիր` «Կնոջ մենախոսություն» թեմայով:
Խորագրի նպատակն է առանց լրագրողի ուղղորդման հայտնի կնոջ ընտրությանը թողնել այն թեման, որով նա կարտահայտվի, այնուհետև մասնագետ հոգեբանը կտա նրա բնութագիրը որպես անհատ:
Նշենք, որ հյուրերը լինելու են ամենատարբեր ոլորտների հայտնի և սիրված կանայք:
Լրագրողը հետևողական է լինելու հյուրերի ընտրության հարցում և անկողմնակալ կերպով, առանց խմբագրելու նրանց խոսքը, հանրությանն է ներկայացնելու իրենց ներաշխարհը և աշխարհին ուղիղ, շիտակ նայելու նրանց պատրաստակամությունը:
Խորագրի առաջին հյուրը կլինի հաղորդավարուհի Նանե Արզումանյանը:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում արդեն իսկ տեղեկացրել էր Past.am-ի լրագրող Լուսինե Արշակյանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



