Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դեպքեր չգիտեմ, երբ տնտեսական հարցերում Գագիկ Ծառուկյանը մինչև հիմա անիրատեսական գնահատականներ հնչեցրած լինի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Հայաստանի քաղաքական դաշտում նոր՝ լիբերալ-պահպանողական ուղղվածության կուսակցություն կհայտնվի։ Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Իմ համակիրների խմբի հետ նախաձեռնել եմ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ստեղծումը։ Հեղափոխությունից հետո Հայաստանում վերականգնվել են ընտրական ինստիտուտները, ինչը ենթադրում է գաղափարական, քաղաքական, մրցակցային միջավայրի ձևավորում, որը թույլ կտա ակտիվ մարդկանց ինդենտիֆիկացվել քաղաքական դաշտում, ռեալիզացնել իրենց հնարավորությունները։ Եթե հեղափոխության արժեքները չկապիտալիզացվեն, Հայաստանում շատ կարճ ժամանակ հետո կարող է վերականգնվել բռնապետական կառավարման համակարգը, մանավանդ որ նոր իշխանությունը, կարծես թե, չի հրաժարվում սուպերվարչապետական համակարգից, խորհրդարանի դերակատարությունը Հայաստանում դարձյալ հավասարեցված է նվազագույնի։ Ցավոք, խորհրդարանը քաղաքական պայքարի հիմնական հարթակը չէ՝ անկախ այն հանգամանքից, որ ձևավորվել է միանգամայն օրինական ընտրությունների միջոցով»,-ասում է Սուրենյանցը։

Նա ընդգծում է, որ միևնույն ժամանակ քաղաքական իրենց ուժը չի գնալու գործող իշխանությանը հակադրվելու ճանապարհով։ «Մերժում եմ որևէ նախաձեռնություն, որը տեղավորվում է սև-սպիտակի արհեստական դիլեմայի մեջ։ Օրինակ՝ «Վերնատանը» կային մարդիկ, որոնք ոչ թե ունեին քաղաքական, գաղափարական ընդհանրություն, այլ հավաքվել էին գործող իշխանության մերժման հիմքով։ Երբ երկրում ընտրությունների ինստիտուտը վերականգնված է, կա քաղաքական մրցակցություն, այս մոտիվով քաղաքական ուժերի համախմբումը հեռանկար չունի։ Նույնը վերաբերում է նաև Արման Բաբաջանյանի նախաձեռնությանը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 14-ին։ Այն նույնպես արհեստական է, որովհետև այնտեղ էլ հավաքվելու են միայն այն քաղաքական ուժերը, որոնք մերժում են հակահեղափոխականներին՝ հին իշխանության ներկայացուցիչներին»,-նշում է բանախոսը։

Սուրենյանցն ասում է, որ պետք է դուրս գալ հեղափոխական էյֆորիկ վիճակից, դադարել ֆետիշացնել հեղափոխությունը և երևույթներին նայել բանական քաղաքական տրամաբանության շրջանակներում։ «Ներկայումս գործադիր և օրենսդիր իշխանությունները մեկ քաղաքական ուժի և նույնիսկ մեկ անձի տոտալ վերահսկողության ներքո են, հետևաբար որևէ բան չի կարող խանգարել արագ ռեֆորմների իրականացմանը։ Հեղափոխությունն անշրջելի է, բայց միևնույն ժամանակ գործող իշխանության վարած ներքին և արտաքին քաղաքականությունն ինձ թույլ չի տալիս հայտարարել, որ սատարում եմ իշխանությանը։ Այսօրվա ձախողումները չի կարելի անընդհատ բացատրել նախկինների գործոնով։ Սկզբունքային հարցերում ունեմ հակասություններ՝ սկսած արտաքին, կադրային, տնտեսական քաղաքականությունից։ Ամենակարևորը հեղափոխությունից հետո Հայաստանում չի փոխվել համակարգը՝ քրեաօլօգարխիկ համակարգը հեռացել է, բայց մենք չունենք նոր համակարգ։ Բացարձակապես չեմ վիճարկում, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները լեգիտիմ են եղել, այն որ գործող քաղաքական իշխանությունն իսկապես օրինակարգ է թե՛ քաղաքական, թե՛ իրավական հարթության վրա։ Բայց մեկ օրինական ընտրությունները բավարար չեն, որպեսզի խոսենք երկրում ժողովրդավարության անշրջելիության մասին։ Սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու որևէ քայլ չի արվել, խորհրդարանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, օրենքներ դակելու գործառույթ ունի, ընդդիմությունը՝ խոսքս ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» մասին է, սահմանափակ դերակատարություն ունի, «Իմ քայլն» իմ իմացած ամենաթույլ խորհրդարանական մեծամասնություններից մեկն է։ Այսինքն՝ ունենք անվերահսկելի գործադիր իշխանություն»,-փաստում է Սուրենյանցը։

Խոսելով քաղաքական տարբեր ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին՝ Սուրենյանցը նշեց, որ շատ հարգալից և տոլեռանդ վերաբերմունք ունի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ, սակայն առայժմ դաշինքներ կամ ալյանսներ կազմելու հարց իրենք օրակարգում չունեն։

Նա անդրադարձավ նաև վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից մեկին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի և հնարավոր ներդրողների հանդիպման շուրջ առաջացած աղմուկին։ «Թե՛ «Կամազների» նվիրատվության, թե՛ ներդրումների հարցերով Հայկ Մարությանի բացատրություններն ինձ համոզիչ չեն թվում։ Երկու կողմերից ավելի շատ հակված եմ հավատալու պարոն Ծառուկյանի տեսակետին, որովհետև պատճառ չեմ տեսնում չհավատալու նրա պնդմանը։ Դեպքեր չգիտեմ, երբ տնտեսական հարցերում Գագիկ Ծառուկյանը մինչև հիմա անիրատեսական գնահատականներ է հնչեցրել, որպեսզի կասկածի տակ դնեմ նրա ասածները»,-հավելեց քաղաքագետը։

 

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Վերանշանակումներ են եղել ՆԳՆ-ում Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԱյս ճանապարհը կարող է թանկ արժենալ Հայաստանի համարԵրևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»ՄԹ-ում քրիստոնեական փառատոնի ժամանակ ցուցանակը փլուզվել է, 1 մարդ կյանքից հեռացել է, 6-ը՝ վիրավորվել «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ