Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին օրենս­գիրք»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեկ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը ուշադրության պակաս չունեցավ՝ պայմանավորված ոլորտում առկա բազմաբնույթ խնդիրներով, որոնք երբեմն անգամ սկանդալ էին որակվում։ Նախ՝ որոշ ընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը Հայաստանում, զուգահեռ՝ հայտնվեց նորը։ 

Այլ ընկերությունների հնարավոր մուտքի մասին ևս հայտարարվեց։ 

Բարձրաձայնվեց նաև, որ ոլորտից հեռանում են փորձառու մասնագետները, նաև ոլորտի մի շարք լուրջ գիտակներ: 

Հիշենք նաև, որ 2019թ. ընթացքում ոլորտի մասնագետները ստորագրահավաք էին իրականացրել՝ իրենց առաջարկները ներկայացնելով կառավարությանը, որոնց վերաբերյալ ստացած պատասխանները նրանց չէին գոհացրել։ 

Ավիացիայի ոլորտում տարվա կտրվածքով տեղի ունեցած զարգացումների և խնդիրների շուրջ խոսել ենք «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանի հետ։ 

Վաստակավոր օդաչուն մի շարք հիմնարար հարցեր է առանձնացրել, որոնք ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս լուծում չեն ստացել։ 

Նա այս տարի շատ մասնագետների հետ է հանդիպել, որոնց մտահոգություններով կիսվել է նաև մեզ հետ։ Մինչ այդ՝ անդրադառնում է քաղավիացիայի կոմիտեի ղեկավարին։ Համարելով նրան դրական կերպար՝ այդուհանդերձ, Դ. Աթբաշյանը շեշտում է. 

«Նրա ամենամեծ թերությունն այն է, որ ո՛չ համապատասխան փորձ, ո՛չ էլ կրթություն ունի։ Նա անում է այն, ինչ հասկանում է և ինչին որ հասնում է ձեռքը։ Ինչևէ, այսօր փաստն այն է, որ ժամանակին ունենալով ամենահզոր ավիացիան, այսօր, փաստորեն, առանց ավիացիայի ենք մնացել։ Այն, ինչը գոյություն ունի հիմա, ես չեմ համարում, որ ավիացիա է։ Այսօր կան մի քանի բացեր, որոնք լուծելու, դրանցից բխող դժվարությունները հաղթահարելու համար պետք է որևէ ճանապարհ գտնել։ 

Հիմա մի դրվագ պատմեմ, և դուք կհասկանաք, թե ինչ նկատի ունեմ։ Մեկ տարի առաջ լրացավ այն ողբերգական պատահարի տասներորդ տարելիցը, երբ Աֆրիկայում հայ հինգ օդաչու զոհվեց։ Ես ներկա էի տարելիցին, ամբողջ աշխարհից հայազգի 131 օդաչու էր հավաքվել Հայաստանում։

 Նրանք ոչ թե պարզապես օդաչուներ էին, այլ ինքնաթիռների հրամանատարներ։

 Գրեթե բոլորն ինձ հարցնում էին, թե ե՞րբ կկարողանան Հայաստան տեղափոխվել, ինչո՞ւ պետք է ցրվեն աշխարհով մեկ։ Ասում էին՝ ի՞նչ ենք այնտեղ կորցրել, ուզում են ապրել, աշխատել Հայաստանում։ Կան մարդիկ, որոնք պատրաստ են անգամ երկու-երեք անգամ ավելի քիչ եկամուտ ունենալ, բայց ապրել հայրենիքում, աշխատել աստեղ՝ հասկանալով, որ իրենց մասնագիտական փորձն ի օգուտ հայրենիքի են ծառայեցնում։ 

Հիմա այդ գործով պետք է զբաղվել, կապեր հաստատել այդ մարդկանց հետ, իմանալ, թե ի՞նչ են մտածում, ի՞նչ պայմաններով են պատրաստ Հայաստան վերադառնալ և, եթե վերադառնան, ի՞նչ կգտնեն այստեղ»։ 

Դ. Աթբաշյանը շեշտեց՝ առանձին ցավոտ հարց է, թե ի՞նչ կգտնեն նրանք այստեղ։ «Ինձ հետ կապվեց մեր հայրենակիցներից մեկը, որն ԱՄՆ-ում մի միլիարդատիրոջ ընկերության իրավաբանն է։ Այդ ընկերությունը գործարանից ինքնաթիռներ է գնում ու լիզինգով տալիս տարբեր ընկերությունների։ 

Մեր հայրենակիցն ինձ հարցնում է՝ ի՞նչ անենք, որ իր ղեկավարը շահագրգռված լինի Հայաստան գալու համար։ 

Ես էլ պատասխանում եմ, որ ազգային ավիացիոն միավորման կողմից հիմնադրված ավիաընկերություն կա մեզ մոտ, որը մենք ստեղծել էինք Արցախ թռչելու համար։ Այդ ընկերությունը հիմա չի գործում, բայց ունի ICAO-ի կոդերը։ 

Մենք կարող ենք իրեն տրամադրել այդ ընկերությունը, որ գա, իր ինքնաթիռները լիզինգով տրամադրի ու Երևանից թռիչքներ կազմակերպի»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նման օրինակները պարզապես համակարգման կարիք ունեն։ 

Հնարավոր ներդրողներն այլ հարց էլ են ուղղել Դ. Աթբաշյանին։ 

«Ասում են՝ իսկ ի՞նչ խնդիր կա ձեր ոլորտում։ Այս առումով ամենաթույլ տեղը ժամանակակից օդային օրենսգիրք չունենալն է։ 

Փաստորեն, իր իրավունքները ոչնչով պաշտպանված չեն, իսկ իրավունքները միայն օրենքով պետք է պաշտպանված լինեն։ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը չունի օրենսգիրք, մինչդեռ անգամ աֆրիկյան երկրներն ունեն օրենսդրություն, ինչպիսին Բուրկինա Ֆասոն է։ Ինչո՞ւ եմ նեղացած Տ. Ռևազյանից։ 

Նա արդեն մեկուկես տարի աշխատում է, բայց Հայաստանում ոչ մի շարժ չկա այդ ուղղությամբ։ 

Օրենսգիրքը մենք պատրաստել ենք, հանձնել կառավարությանը։ Գիտնականների, օդային օրենքների մշակման մեջ մեծ փորձ ունեցող անձանց, ավիացիոն ինստիտուտներից տնօրենների էի հրավիրել Հայաստան, որոնց հետ մշակել ենք օրենսգիրքն ու տրամադրել կառավարությանը։ 

Այդուհանդերձ, ընդամենը «Շնորհակալություն, ստացել ենք գրությունը» պատասխանն են ուղարկել»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Դմիտրի Աթբաշյանի հետ զրույցում անդրադարձանք նաև «Ryanair»-ի մուտքին։ 

«Ես ողջունում եմ ծրագիրը, որովհետև ժողովուրդը կզգա, որ ավիատոմսերի գներն իջել են, իսկ մինչ այդ ռուսաստանյան ընկերությունների մենաշնորհն էր Հայաստանում։ Կարծում եմ՝ «Ryanair»-ը կջարդի այդ մենաշնորհը, տոմսերի գները համեմատաբար կիջնեն, բայց... 

Սա նշանակում է, որ մենք զարգացնում ենք Իռլանդիայի ավիացիան՝ հաշվի առնելով, որ «Ryanair»-ը բազավորվում է Իռլանդիայում։ Նրանք կընդունեն նոր աշխատակիցների, չի բացառվում, որ Հայաստանից ևս գնան իրենց մոտ աշխատելու։ 

Մենք իրենց համար նոր աշխատատեղեր ենք ստեղծում, ինչը մեդալի երկրորդ կողմն է։ Դեմ չեմ, թող թռիչքներ իրականացնեն, նման շատ ընկերություններ գան Հայաստան, բայց դրան զուգահեռ պետք է լինի մի մարմին, գոնե մի քանի հոգի, որոնք նստած կլինեն ու կզբաղվեն այն հարցով, թե ինչպե՞ս անել, որ Հայաստանի ավիացիան զարգանա։ 

Կա «Արմավիայի» մնացորդ ինքնաթիռը ու մի անձնակազմ, որը միչև հիմա Մոլդովայում է աշխատում ու Քիշնևից Մոսկվա թռիչքներ է կատարում։ Երբ իրենց հետ հանդիպում եմ Երևանում, ասում են՝ ինչո՞ւ ենք Քիշնևից Մոսկվա թռչում, բայց ոչ Երևանից, մենք ի՞նչ ենք կորցրել Մոլդովայում։ Իրականում պետք է սեփական ավիացիայով զբաղվել։ 

Թող աջ ձեռքն ու երկու ոտքը զբաղվեն «ռյանէյրների» զարգացման աշխատանքով, բայց ձախ ձեռքով թող կամաց-կամաց նստեն, մտածեն ու աշխատեն սեփական ավիացիան ստեղծելու ու աշխատեցնելու ուղղությամբ, ինչի համար նախ օրենսգիրք է անհրաժեշտ»,-նշեց նա։ 

Անդրադառնալով փորձառու մասնագետների՝ ոլորտից հեռանալու խնդրին, Դ. Աթբաշյանը շեշտեց, որ նշվածը բնորոշ չէ միայն ավիացիայի ոլորտին։ 

«Ցավոք, այն մասնագետները, որոնք փորձառու են ու կարևոր տեղ կարող են ունենալ միջազգային շուկայում, Հայաստանից հեռանում են։ 

Մեր օդաչուները, ինժեներներն ամբողջ աշխարհով ճանաչված էին ու հիմա ամբողջ աշխարհով մեկ սփռված էլ աշխատում են։ Պետք է փորձել նրանց հետ բերել Հայաստան։ Բայց, ցավոք, մինչև հիմա հոսքը Հայաստանից դուրս եմ տեսնում։ 

Պետք է նստել, մշակել նաև ծրագիր, թե ինչպես հետ բերել մեր օդաչուներին, ինժեներներին ու մասնագետներին։ «Արմավիայում» 600 մարդ էր աշխատում, որոնք ցրված են ամբողջ աշխարհում։ Կարելի է պարզապես կապ հաստատել, քննարկել։ 

Ինչո՞ւ չեն զբաղվում այդ հարցերով, իրականում այդքան էլ դժվար չէ»,-հավելեց վաստակավոր օդաչուն։ Նրա խոսքով, ավիացիայի ռազմավարության մշակումն առանձին քննարկում է պահանջում. 

«Ինչպե՞ս անել, որ Հայաստանում ավիացիան խելքի բերվի։ Այս հարցով լուրջ պետք է զբաղվել։ 

Իսկ օդային օրենսդրությունը միայն օդային օրենսգրքով չի սահմանափակվում։ Բազմաթիվ իրավական ակտեր են անհրաժեշտ։ Իսկ եթե նորը չեք կարող ստեղծել, ուրիշների՝ գոնե Բուրկինա Ֆասոյի օրինակին նայեք։

 ICAO-ի ստանդարտներն ամբողջությամբ գրված են այնպես, որ յուրաքանչյուր երկիր շահագրգռված լինի զարգացնել իր ավիացիան, և մյուսները չկարողանան խանգարել։ 

Եվ կապ չունի՝ երկիրը հզոր է, թե փոքր։ Տպավորություն է, որ դա վերաբերվում է բոլորին՝ բացի Հայաստանից, որն ավիացիա չունի»։

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովում խnցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներով երեք նավ. ՌԴ ՊՆ ՌԴ Վլադիմիր քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում Մի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ազգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդըԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին ԱՄՆ-ը և Իրանը այսօր կանցնեն բանակցությունների. Թրամփ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է. Նասիմ Թալեբ Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 20-ամյա ֆուտբոլիստը մահացու վթարի է ենթարկվելԻշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պшտերազմը, հազարավոր զnhերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկnւպացիան. Աբրահամյան ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել Լիխտենշտեյնում խոշոր կիբերհարձակում է գրանցվել, արտահոսել են 31 հազար մարդու տվյալներ 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Բելգորոդի ջրամբարը ծանծաղել է Ուկրաինայի հարվածներից հետո Լույս չի լինի. հասցեներ Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները