ՀՀ խորհրդարանում քննարկվում է զինվորական թոշակների սահմանափակումը հանելու օրինագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Համաձայն ներկայացված օրինագծի, բոլոր նախկին զինծառայողները, ովքեր հաշմանդամ են դարձել մարտական ծառայության ընթացքում, այսուհետ կստանան զինվորական թոշակ՝ անկախ հաշմանդամության աստիճանի ստացման ժամկետից։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող էր համարել գործող օրենքը։ Համաձայն օրինագծի, եթե այժմ զոհված սպայի ընտանիքը ստանում է 60 հազար դրամ փոխհատուցում, ապա պաշտպանության նախարարության հատուկ ֆոնդը հավելյալ կվճարի ամսական 240 հազար դրամ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



