«Ինտերի» գլխավոր տնօրեն․ Կարծում եմ՝ «Յուվենտուսը» դարձյալ կդառնա չեմպիոն
ՍՊՈՐՏՄիլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան կարծում է, որ այս մրցաշրջանում եւս Իտալիայի չեմպիոնի կոչումը կնվաճի Թուրինի «Յուվենտուսը»։
«Հիմա առաջնության ընդամենը 14-րդ շաբաթն է, եւ մենք լավ հասկանում ենք, որ շատ բարդ կլինի Կոնտեի առաջին մրցաշրջանում նվաճել տիտղոսը։
«Յուվենտուսն» ունի երկու շատ ուժեղ կազմ։ Նրանք ամեն դիրքի համար ունեն երկուական խաղացող։ Կարծում եմ՝ նրանք դարձյալ կդառնան չեմպիոն։
Ամեն դեպքում, ես խոստովանում եմ, որ չէի սպասում Անտոնիո Կոնտեի կողմից այսպիսի ազդեցություն մեր թիմի վրա»,- Մարոտայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Իտալիայի առաջնության 14 տուրից հետո «Ինտերը» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» հետ է 1 միավոր։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



