Թրամփը հերքել է CNN-ի տեղեկությունը անձնական բջջային հեռախոս օգտագործելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ Twitter-ում քննադատել է CNN հեռուստաալիքին՝ հերքելով ԶԼՄ տեղեկատվությունն այն մասին, թե նա, իբր, օգտագործում է անձնական բջջային հեռախոս՝ «չնայած անվտանգության վերաբերյալ բազմակի նախազգուշացումներին»։
«Ֆեյք ԶԼՄ @CNN-ը տեղեկացնում է, որ ես «դեռեւս օգտագործում եմ անձնական բջջային հեռախոս՝ չնայած անվտանգության վերաբերյալ բազմաթիվ նախազգուշացումներին»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Նախագահի խոսքով՝ դա միանգամայն սուտ տեղեկություն է։
«Ես երկար տարիներ անձնական հեռախոս չունեմ։ Ես օգտագործում եմ միայն կառավարության հաստատած եւ տրամադրած հեռախոսները։ Ձեռք քաշե՛ք»,- գրել է Դոնալդ Թրամփը։
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



