Խոշոր հրդեհ Ազատան գյուղում. այրվել է անասնագոմը, այդ թվում 250 հակ անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզում, այսօր, դեկտեմբերի 7-ին, ժամը 11:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ մարզի Ազատան գյուղի 24-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում անասնագոմ է այրվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:05-ին, մարվել՝ 14:35-ին:
Այրվել են անասնագոմի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 18 քմ եւ անասնակեր՝ մոտ 250 հակ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



