Նստած աշխատանքը կարող է հոգեկան խնդիրների հանգեցնել
ԼԱՅՖԱյն մարդիկ, ովքեր ժամեր շարունակ նստած են անցկացնում, գտնվում են հոգեկան խնդիրների զարգացման մեծ հավանականություն ունեցող մարդկանց խմբում: Այդ խնդիրներից են, օրինակ, ներվոզները եւ տագնապայնությունը, նշում en ավստրալիացի գիտնականները: Ավելին՝ նրանք կարծում են, որ նույն խնդիրներ են առաջ գալիս նաեւ ֆիզիկական ակտիվություն չնախատեսող ապրելակեպը:
Հետազոտության շրջանակներում գիտնականները հետեւել են 9 խնբի բաժանված կամավորներին՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, թե ինչքան ժամանակ են վերջիններս նստած անցկացնում՝ մասնավորապես, հեռուստացույցի ու համակարգչի առջեւ, աշխատանքային պարտանականությունները կատարելիս, դաս անելիս կամ էլ այլ պատճառներով:
Գիտնականներն եկել են այն համոզման, որ գոյություն ունի որոշակի կապ նստած անցկացրած ժամանակի ու մարդկանց հոգեկան առողջության միջեւ: Նրանց խոսքով՝ երկու ժամ նստած անցկացնելուց հետո մարդը սկսում է էմոցիոնալ լարվածություն զգալ: Դա էլ կարող է հանգեցնել էմոցիոնալ բնույթի խնդիրներին, որոնք հետագայում վերածվում են հոգեկան խանգարման: Բացի այդ՝ երկար նստած մնալու արդյունքում խանգարվում է նյութափոխանակությունը:
Այսպիսով, նստած ապրելակերպն ու նստած աշխատելը հանգեցնում է հոգեկան խնդիրների՝ ավելի հաճախ՝ տագնապայնության ու նեվրոզների:



