Մահացել է «Ընկերները» սերիալի դերասան Ռոն Լիբմանը
ՄՇԱԿՈՒՅԹ
Ամերիկացի դերասան Ռոն Լիբմանը մահացել է 83 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Դերասանի ներկայացուցիչ Ռոբերտ Աթերմանը նշել է, որ «Ռոնն անհավանական տաղանդավոր դերասան էր՝ կինոյում, թատրոնում և հեռուստատեսությունում գրանցած զգալի ստեղծագործական ավանդով»: Դերասանի մահվան պատճառը չի նշվում:
Ռոն Լիբմանը ծնվել է 1937 թվականին: Նա առավել հայտնի է «Այգիների երկիր», «Սպանդանոց համար հինգ» և այլ ֆիլմերից: «Էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր է:
Լիբմանը դերակատարմամբ հանդես է եկել նաև «Ընկերները» հանրահայտ ամերիկյան սերիալում՝ մարմնավորելով Ջենիֆեր Էնիսթոնի հերոսուհու՝ Ռեյչել Գրինի հոր՝ Լեոնարդ Գրինի դերը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



