Հրդեհ` Վարդենիս քաղաքի տներից մեկում. այրվել են տանիքի մոտ 35 քմ փայտյա կառուցատարրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող շինության տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին, մարվել՝ 20:46-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 35 քմ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



