Ռուսաստանում փրկարարները դուրս են բերել պատի մեջ հայտնված տղամարդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Յակուտսկ քաղաքում տղամարդը հայտնվել է տան պատի մեջ և խցանվել: Ինչպես ներկայացնում է life.ru-ն, նա 10-րդ հարկում է գտնվել, երբ կոշիկները գցել է օդափոխության անցքը: Նա փորձել է դուրս բերել կոշիկները, սակայն ինքն էլ ընկել է նույն փոսը:
Փրկարար ծառայությունից հայտնել են, որ տղամարդը 28 մետր գլխով ցած է սահել՝ հասնելով առաջին հարկ: Պատի այն կողմից հնչող օգնության կանչը լսել են տան բնակիչները, որոնք էլ փրկարարների են կանչել: Մասնագետները ստիպված են եղել քանդել պատը, որպեսզի դուրս բերեն դժբախտ պատահարից տուժածին:
Բարեբախտաբար, տղամարդը կոտրվածքներ չի ստացել: Նշվում է, որ անցքը գնալով նեղանում է, ինչն էլ կանխել է վերջինիս արագ անկումը, բացի այդ, հարվածը մեղմացրել են ձմեռային բրդյա կոշիկները: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել:
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



