Գեղարքունիքում 28-ամյա վարորդը բախվել է քարե շինության պատին, այնուհետեւ КаМАЗ-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 15:50-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի բնակիչ, 28-ամյա Գեղամ Գևորգյանը՝ իր վարած BMW մակնիշի 30 OС 030 համարանիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 5-րդ փողոցի 146 հասցեում գտնվող քարե շինության պատին, այնուհետև նշված վայրում կայանված КаМАЗ մակնիշի 13 ԼՕ 792 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով BMW-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 20-ամյա Էդմոն Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



