Կենդանակերպի 3 նշան, որոնց դեկտեմբերին ճակատագրական փոփոխություններ են սպասվում
ԼԱՅՖ
Ցուլ: Ուժի ու էներգիայի հոսք կզգաք, որը դրական ազդեցություն կունենա ձեր բոլոր գործերի վրա: Այս ամիս հարկավոր է իրական ու ուշադիր լինել շրջապատի հետ, փորձել լուծել այն խնդիրները, որոնք ծագել են ավելի վաղ: Հետևեք գործերին, դրանք կօգնեն նոր մակարդակ դուրս բերել ձեր կյանքը: Այդ ընթացքում որևէ նոր բան պլանավորել չարժե, բավական է հին գործերը ժամանակին ավարտին հասցնել՝ նոր պատասխանատվություն չստանձնելով:
Խեցգետին: Ճակատագիրը ձեզ կյանքի դաս կտա, որը պետք է հիշել ու այլևս չկրկնել: Դեկտեմբերի սկզբին տրամադրությունը կարող է վատ լինել, ինչը կազդի աշխատանքի, շրջապատի հետ շփման և ամեն ինչի վրա: Հնարավոր են վեճեր: Նման տհաճ պահերից հետո փոփոխություններ տեղի կունենան: Ձեր վատ տրամադրության պատճառով վեճերի ընթացքում հրաժեշտ կտաք այն մարդկանց, ովքեր միայն ձևացրել են, թե ձեր ընկերն են, ում դուք իզուր պատմել եք ձեր բոլոր գաղտնիքները: Այս ընթացքում ձեր կյանքը էականորեն կփոխվի՝ դառնալով ավելի վառ ու բացելով ձեր առաջ այն աշխարհը, որում ձեզ հետ կմնան լավագույնները:
Կշեռք: Փոխությունները, որոնք սպասվում են, դրական են ու բացասական: Այդ ընթացքում ցույց կտաք այն, ինչի ընդունակ եք: Դրանից կախված պլանները կփոխվեն՝ փոխելով նաև ձեր կյանքը, բայց ոչ շատ ուժեղ: Այդ ընթացքը երկար չի տևի, դեկտեմբերի սկզբում արդեն կզգաք, որ կյանքը աստիճանաբար փոխվում է, բայց թե որ ուղղությամբ, միայն ձեզանից է կախված: Արեք այն, ինչ ճիշտ եք համարում: