Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Չեն ցան­կա­նում ունե­նալ այն­պի­սի օղակ, որը պետք է գոր­ծի ինք­նու­րույն ու ան­կախ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դատաիրավական ոլորտը, թերևս, 2019 թվականին ամենաշատը քննարկվածների շարքում է։ 

Այս տարի ոլորտը ենթարկվեց փորձությունների, ականատես եղանք մի շարք գործողությունների, որոնք տեղավորվեցին ոչ այդքան իրավական, որքան քաղաքական հարթության մեջ։ Փաստաբան Լուսինե Սահակյանի հետ զրուցել ենք ոլորտում արձանագրված իրավիճակի շուրջ։ 

Ի դեպ, այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրն է, և, օրվա խորհուրդն օգտագործելով, առաջին հերթին անդրադարձել ենք մարդու իրավունքների պաշտպանությանը՝ հաշվի առնելով 2019թ.-ին արձանագրված իրողությունները։ 

Իրավապաշտպանների գրեթե բացակայությունը 

«Եթե իրավիճակը դիտարկենք այս տարվա կտրվածքով, ապա ամենալուրջ խնդիրներից մեկը, որը հիմա ունենք, իրավապաշտպանների գրեթե բացակայությունն է։ 

Որքան էլ նախորդ տարիներին իշխանությունների հետ կապված խնդիրներ կային, այդուհանդերձ, այդ խնդիրների մասին բարձրաձայնողներն ավելի շատ էին։ 

Կային իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք քիչ թե շատ զբաղվում էին այդ խնդրով։ Վերջին ժամանակահատվածում, սակայն, բավականին լուրջ խնդիրներ տեսանք այդ ոլորտում։ 

Մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են տեղի ունենում երկրում, բայց շատ իրավապաշտպան կազմակերպություններ ոչ միայն չեն բարձրաձայնում, այլ փորձում են մարդու իրավունքների բացահայտ խախտումը ներկայացնել այնպես, թե իբրև այն խախտում չէ։ 

Ավելին, նրանք փորձում են ամեն կերպ արդարացնել իշխանությունների յուրաքանչյուր քայլը։ 

Կան նաև անձինք, որոնք այսօր սկսել են ներկայանալ որպես իրավապաշտպաններ, մինչդեռ նախկինում նույնիսկ անհարմար կզգային իրենց իրավապաշտպան կոչել։ 

Խոսելով մարդու իրավունքներից՝ նրանք իրենց թույլ են տալիս այնպիսի ձևակերպումներ անել, որոնց հիմքում «չեն ուզում լսել այս կամ այն իրավունքի մասին»։ 

Այս առումով խայտառակ իրավիճակ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սահակյանը։ Խոսելով իրավունքների խախտումների մասին՝ նա շեշտեց, որ շատ լուրջ է հատկապես ազատության իրավունքի հետ կապված խնդիրը. 

«Նախկինում էլ ենք ունեցել նման խնդիրներ։ Այդուհանդերձ, մի պահ, կարծես, առաջընթաց արձանագրեցինք, երբ դատարանները համատարած սկսեցին գրավ կիրառել կամ մերժել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները։ 

Բայց արդեն տևական ժամանակ է, ինչ մենք այլ պատկերի ենք ականատես լինում, երբ անգամ հիմնավոր կասկած չկա, բայց անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվում։

 Մենք նորից շատ լուրջ հետընթաց ունենք, իսկ որոշ դեպքերում անգամ ավելի վատ վիճակ ունենք։ Բնականաբար, ունենք քաղբանտարկյալներ, և անձինք, որոնք քաղաքական հետապնդման են ենթարկվում»։

Անթաքույց ճնշում դատարանների նկատմամբ

Անցում կատարելով դատաիրավական ոլորտին՝ փաստաբանը մի շարք խնդիրներ առանձնացրեց։ 

«Վերջին շրջանում՝ իշխանափոխությունից հետո, գործադիր և օրենսդիր մարմինների կողմից շատ լուրջ ազդեցություն է գործադրվում դատական իշխանության նկատմամբ։ 

Խնդիրը հասավ նրան, որ արդեն քրեական հետապնդման են ենթարկվում այն դատավորները, որոնք իշխանությունների կամքը չեն կատարում։

 Այս առումով մենք շատ լուրջ խնդիրներ ունենք։ Մենք նախկինում ասում էինք, որ կան անկախ դատավորներ, բայց չկա կայացած դատական համակարգ, և չկան արդարադատություն իրականացնող դատարաններ։ 

Հիմա մենք տեսանք, որ անկախ դատավորներն այդպիսին էլ մնացին, նաև նկատեցինք, որ կան դատավորներ, որոնք այս իրավիճակում իրենց շատ ճիշտ պահեցին, իրենք էլ սկսեցին օրինական դատական ակտեր կայացնել։ 

Բայց դատարաններում համատարած վախի մթնոլորտ կա, և, փաստորեն, դատավորները ինչպես կախյալ էին, այդպես էլ մնացին. նրանք ամեն կերպ պատրաստ են կատարել իշխանությունների կամքը։ 

Սա լուրջ խնդիր է, ինչպես լուրջ խնդիր է այն, որ իշխանություններն անգամ չեն թաքցնում, որ իրենք ճնշում են գործադրում դատարանների նկատմամբ։

 Իրենք ցույց են տալիս, որ պատրաստ են մինչև վերջ գնալ, եթե չեն ցանկանում, որ կոնկրետ դատավորներ շարունակեն պաշտոնավարումը։ 

Այդ առումով լուրջ խնդիրներ կան թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ նաև այլ դատարանների տեսանկյունից»,-նշեց մեր զրուցակիցը։

 Անդրադառնալով արդեն ամիսներ շարունակ ՍԴ-ի շուրջ ծավալվող գործողություններին՝ Լուսինե Սահակյանը շեշտեց, որ այսօր ունենք ՍԴ, որը գործում է գործադիր իշխանությունից անկախ։ 

«Անկախ նրանից՝ ընդունում ենք ՍԴ-ի դատավորներին, թե ոչ, փաստ է, որ ՍԴ-ն չի ենթարկվում իշխանություններին։ Սա մեծ առաջընթաց է, որը պետք է փայփայել, իսկ հետո մնացած քայլերով ամրապնդել մնացյալը։

 Բայց ի՞նչ է անում իշխանությունը։ Իշխանությունը, բնականաբար, չի ցանկանում ունենալ այնպիսի օղակ, որը պետք է գործի ինքնուրույն ու անկախ։ 

Կամաց-կամաց սկսեցին ինչ-որ արտահայտություններ անել՝ հայտարարելով, թե ՍԴ դատավորները պետք է գնան, հակառակ դեպքում՝ լավ չի լինելու։ 

Հետո արդեն գործողությունների անցան՝ սանիկներ կալանավորվեցին, կոնկրետ քրեական գործեր հարուցվեցին, հարցաքննությունների կանչվեցին հարազատներ։ 

Այսօր առկա գործընթացները նշվածի շարունակական զարգացումն են. հիմա էլ առաջարկվում է օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ այն դատավորներին, որոնք, ըստ իրենց, ՍԴ դատավոր լինելու արժանի չեն, ասում են՝ գնացեք, նստեք տանը և կստանաք այն գումարը, որը կտրվեր ձեզ ՍԴ-ում։ 

Սա պետության համար անթույլատրելի է։ 

Եթե կարծում են, որ այդ դատավորներն արժանի դատավորներ չեն, ապա ինչո՞ւ պետք է հարկատուների հաշվին նման գումարներ ստանան։ 

Իրականում տրամաբանությունն այն չէ, որ ինչ-որ դրական քայլի համար են սա անում։ 

Այս ամենն իրականացվում է, որ ձերբազատվեն այդ դատավորներից, որոնք չեն ցանկանում հեռանալ»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ իրեն չի մտահոգում այն, թե կգտնվեն անձինք, որոնք կընդունեն վաղ կենսաթոշակի գնալու առաջարկը։ 

«Եթե գնում են, թող գնան։ 

Ինչքան շուտ, այնքան լավ, որովհետև մեզ նման դատավորներ պետք չեն։ Ես մեծ հույս ունեմ, որ ՍԴ դատավորները կմնան իրենց բարձրության վրա և կփորձեն հասկանալ, թե ինչ կարևոր խնդիր է լուծվում։ 

Ի դեպ, չի լուծվում իրենց խնդիրը, այլ լուծվում է պետության ապագայի հարցը»,-հավելեց փաստաբանը։

Կախյալ դատավորներ ունենալու միտումը

Հաշվի առնելով այս տարվա ընթացքում հանրային քննարկման ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները՝ Լուսինե Սահակյանը շեշտեց, որ դատաիրավական բարեփոխման մասին խոսելն անգամ ավելորդ է։

 «Չկա նաև տեսլական, որը հիմք ընդունելով՝ կարող ենք ասել՝ մեկ տարվա ընթացքում չհասցրեցին իրականացնել, բայց ձեռնարկել են որոշակի գործողություններ, որոնց արդյունքում մենք ապագայում անկախ դատական համակարգ կունենանք։ Նման երևույթ ընդհանրապես գոյություն չունի։

 Ճիշտ հակառակն է. այսօր առկա բոլոր օրենսդրական նախաձեռնությունները դատարաններին ճնշելուն են միտված, ըստ որի՝ պետք է ձերբազատվեն այն դատավորներից, որոնք իրենց համար անկանխատեսելի են և կարող են իրենց համար ոչ ցանկալի որոշումներ կայացնել։ 

Նախկինում իշխանությունները գոնե մի քանի դատավորների օրինակ էին ցույց տալիս՝ ասելով՝ տեսե՛ք՝ նրանք անկախ են։ 

Հասկացել էին, որ նրանց նկատմամբ ճնշումն անիմաստ է։ 

Հիմա հակառակ պատկերն է. հենց այդ դատավորներին են թիրախավորել, և հիմա բոլոր օրենսդրական նախաձեռնությունները ամբողջովին կախյալ դատավորներ ունենալու նպատակին են միտված։ 

Սա լուրջ խնդիր է առաջացնելու։ Նկատենք, որ միջազգային կառույցներում Հայաստանի հետ կապված արդեն շատ լուրջ մտահոգություններ կան։ 

Շատ շուտով մենք կզգանք հետևանքները, բայց, կարծես, իշխանություններին դա ամենևին չի հետաքրքրում»,-նկատեց փաստաբանը։ Նա ընդգծեց, որ միջազգային կառույցների զգուշացումները չեն կանգնեցնում իշխանություններին. 

«Փորձում են ստեղծել խաբկանք, թե իբրև Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, և փորձում են մոռացության տալ, թե ինչ է ասել նույն Վենետիկի հանձնաժողովը։ 

Սա շատ լուրջ հետևանքներ է ունենալու, մենք պետք է փորձենք գիտակցել լրջությունը, եթե չգիտակցենք՝ խնդիրներ ենք ունենալու։ Այսպես շարունակելու պարագայում երկրի առաջ լուրջ խնդիրներ են ծագելու։

 Իշխանությունները պետք է հասկանան, որ այսպես շարունակել հնարավոր չէ։ 

Մինչ այս արձանագրված գործողություններով արդեն այնքան խնդիրներ են առաջացել, որ անգամ հետ կանգնելու պարագայում բավականին ժամանակ է անհրաժեշտ թույլ տված սխալներն ուղղելու համար»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ժողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան