Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի Հայաստան․ ՀՀ գլխավոր դատախազություն
ԲԼՈԳՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:
Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը»:
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Պրահայում, Ֆրանկլին Գոնսալես անվամբ՝ գվատեմալական անձնագրով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



