Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշ­խա­նու­թյուն­ներն իրենց իսկ մեղ­քով ցուգց­վան­գա­յին իրա­վի­ճա­կում են»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դատական իշխանության շուրջ ծավալվող իրադարձությունները, հասարակություն- իշխանություն կապը, հասարակության նկատմամբ առկա դրսևորումները, նոր ուժերի ձևավորման վերաբերյալ հայտարարությունները ներքաղաքական դաշտի իրողությունների մասն են կազմում, որոնց շուրջ զրուցել ենք քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ։ 

Ստիպված են մեկուսանալ՝ միջնաբերդ ստեղծելով 

Սկսելով հասարակություն-իշխանություն հարաբերություններից՝ Արծրուն Պեպանյանը հիշեցնում է 2018թ. օգոստոսին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքը, որտեղ իշխանությունը խոստացել էր անցնել ուղիղ ժողովրդավարության, իսկ պետության համար կարևոր առանցքային հարցերը որոշվելու էին հրապարակում։ «Հայտարարվածն իրականություն չդարձավ։ 

Պատճառն այն էր, որ իշխանությունները շատ արագ հասկացան, որ բոլոր հույսերը, որոնք տվել էին մարդկանց, չեն կարող իրականություն դարձնել։ Խնդիրը թե՛ տնտեսության մեջ էական դրական փոփոխությունների, թե՛ սոցիալական վիճակի բարելավման բացակայությունն է։ 

Եվ այս պարագայում իրենք ստիպված են լինում մեկուսանալ, միջնաբերդ ստեղծել, մտնել դրա մեջ, որ չտեսնելու տան չիրականացրած խոստումների մասին ժողովրդի դժգոհությունները։ Ես հիշեցի 20 տարի առաջ իմ հեղինակած մի հոդվածի մասին, որը կոչվում էր «Կրկնակի ֆրուստրացիա»։ 

Կրկնակի ֆրուստրացիայի էությունը հետևյալն է. տեսնելով, որ նոր եկած իշխանությունն իր խոստումը չի կատարում, ժողովուրդը սկսում է դժգոհել ու աստիճանաբար մեջքով շրջվել իշխանությանը։ 

Իշխանություններն էլ, ձգտելով խոստումները կատարել, սկսում են իրենց մեջ դժգոհել ժողովրդից՝ հաշվի առնելով նույն ժողովրդի մի շարք բացասական հատկանիշներ։ Իրականում կրկնակի ֆրուստրացիայի երևույթն այսօր էլ կա։ 

Ի վերջո, ստանում ենք մի վիճակ, երբ կողմերն արդեն իրար չեն սիրում, ինչի պարագայում ոչ մի շփում, ոչ մի հետադարձ կապ չի լինի։ 

Այսօր իշխանությունները միջնաբերդ են ստեղծում, և աստիճանաբար այդ միջնաբերդի պատերը բարձրացնում են, հաստացնում, որ սահմանազատվեն։ 

Մենք այդ վտանգավոր իրողության մեջ ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ա. Պեպանյանը։

Հաջորդ հեղափոխությունն են պատվիրում, ինչը ցանկալի չէ 

Նրա խոսքով, իշխանություններն ամենասկզբից տարվեցին աստղային մոլուցքով. 

«Երբ հաջողվեց հեռացնել նախկին իշխանություններին, իրենց թվաց, թե անսխալական են, կարող են ամեն ինչ։ Այստեղ իրենք մի կոպիտ սխալ թույլ տվեցին, ինչն իրենց անփորձության հետևանքն էր։ 

Իրենք պարտավոր էին իմաստուն ու խելացի մարդկանց հրավիրել ու ասել՝ լավ, մենք նախկիններին հեռացրեցինք, հիմա ձեր օգնությամբ ինչպե՞ս ենք երկիրն այս իրավիճակից հանում։ 

Դա չարեցին՝ վստահ լինելով, որ եթե նախկիններին հեռացրին, ապա մնացած հարցերը մանր են և լուծելի։ Այնուհետև սկսեցին «սև» ու «սպիտակի» բաժանել, և ինչ-որ ժամանակ հետո համագործակցության ռուբիկոնն անցան։ 

Եթե հիմա հրավիրեն այդ մարդկանց, ասեն՝ եկե՛ք, տեսնենք՝ ի՞նչ ենք անում, խնդիրների մեջ ենք, կստացվի, որ հրապարակայնորեն ընդունում են, որ ավելորդ մեծամտություն են արել։ 

Իսկ դա հաճելի վիճակ չի լինի իրենց համար, այդ պատճառով էլ կխուսափեն նման քայլից։ Հիմա լավ գիտեն, որ երկիրն այս վիճակից հանել չեն կարող իրենց իշխանական ռեսուրսով, բայց մյուս կողմից ինքնասիրությունը թույլ չի տալիս դա հրապարակայնորեն խոստովանել։ 

Այս առումով ևս կարող ենք ասել, որ իրենք ընդամենը միջնաբերդի պատերն են հաստացնում, բարձրացնում՝ ընդամենը ինքնապաշտպանվելու համար։ 

Եվ սա է պատճառը, որ ցանկացած քննադատական տարր պարունակող հարցազրույց իրենք որպես թշնամական թնդանոթից արձակված արկ են ընդունում, մինչդեռ դրանք որպես օգտակար խորհուրդ կարող էին ընդունել։

 Իրենց իսկ մեղքով իրենք ցուգցվանգային իրավիճակում են. ինչ քայլ էլ հիմա անում են, ի վնաս իրենց է։ 

Երբ մեղադրում են բոլոր շարժումները, ցույցերը՝ ասելով, թե դրանք նախկինների պատվերներն են, դա պարզունակ պաշտպանական հնարք է, որը չի աշխատում։ 

Շատ ավելի խելացի կլինեին, երբ փորձեին հասկանալ դժգոհության պատճառը և լուծել խնդիրը։ 

Եթե նշվածները չեն կատարում, ապա խնդիրները կուտակվում են, իսկ հետո լինելու է այն, ինչ եղավ մեկուկես տարի առաջ։

 Իրենք նման պահվածքով հաջորդ հեղափոխությունն են պատվիրում, ինչը ցանկալի չէ, որովհետև գալու են մյուս հեղափոխականները, խնդիրները կրկին չեն լուծվելու, իսկ մենք այս ցիկլի մեջ ենք մնալու»։ 

Քաղաքական վերլուծաբանը քննադատողներին թիրախավորելու դրսևորումը ևս պարզ ինքնապաշտպանական հնարք է համարում. 

«Քանի որ խնդիրը չես կարողանում լուծել, սկսում ես վարկաբեկել նրանց, ովքեր այդ 

խնդրի մասին բարձրաձայնում են։ 

Իրենց թվում է, թե այդպիսով խնդիրը վերանում է։ 

Իրականում պարզ ու պրիմիտիվ հնարքների կարող են գնալ, որոնք ծիծաղելի են, բայց լուրջ խնդիրները լուծել է պետք։ 

Իշխանությունները պետք է որոշակի խոհունության աստիճան ունենան, եթե չունեցան, ապա պետությունը աղետի է մատնվում»։

Դատարանները ևս պետք է միջնաբերդում լինեն

Մեր զրուցակիցը ինքնապաշտպանության և միջնաբերդի տրամաբանության մեջ է դիտարկում նաև դատական իշխանության շուրջ ծավալվող գործողությունները։ «Դատական համակարգը ևս պետք է քաշեն այդ միջնաբերդի մեջ։

Եթե անկախ դատարան լինի, ապա մարդիկ, օրենքները կիրառելով, այս իշխանություններին կճնշեն, և ստիպված չեն լինի դուրս գալ փողոց։ Իսկ որպեսզի դա տեղի չունենա, դատարանները պետք է միջնաբերդում լինեն, որպեսզի բողոքող հատվածը, որը դուրս է միջնաբերդից, չկարողանա օգտվել դրանից։ 

Սա ինքնապաշտպանական քայլ է, հատկապես, երբ իշխանությունը չի կարողանում ժողովրդին տրված խոստումներն իրագործել։ Եթե խոստումները կատարեին՝ դատարանների հարց ևս չէր լինի։ 

Նորմալ իշխանությունը պետք է լրացներ դատարաններին առնչվող բացը, փորձեր հասկանալ՝ ինչպե՞ս անել, որ դատական համակարգը սկսի ինքնուրույն աշխատել, բայց չարեց։ Իսկ եթե դատական համակարգ չկա, իմացեք, որ պետություն չունենք։ 

Այդ պարագայում մարդկային հանրույթի մոտ ոչ թե նախագահ կամ վարչապետ է լինում, այլ խմբապետ, ցեղապետ ու մարդկային ամբոխ։ 

Եթե պետություն հասկացողությունը ձևական բնույթ է կրում, դատարանը ղեկավարի թևի տակ է հայտնվում, ինչին ականատես ենք լինում։ 

Տհաճ երևույթ է, բայց մեր պարագայում տրամաբանական է, որովհետև այլ կերպ չէր կարող լինել»,-ասաց քաղաքական վերլուծաբանը՝ շեշտելով նաև մտածողության խնդրի մասին, ասելով, որ մեր ժողովուրդը չունի անկախ դատարանի համար անհրաժեշտ քաղաքական մշակույթը։ 

Նա շեշտեց, որ ներկա իշխանություններն այդ աստիճան խորագետ չեն, որպեսզի պատկերացնեն վերոնշյալ խնդիրը։ 

Ահագնանում են տարբերությունը, ագրեսիան, ատելությունը 

Ինչ վերաբերում է նոր ուժերի ձևավորման վերաբերյալ ծավալվող քննարկումներին, հարցին, թե ի՞նչ գործընթաց է դա, Արծրուն Պեպանյանը նախ նշեց. 

«Եթե մենք առանց էմոցիաների ընտրություններ անեինք, և մարդիկ սառը դատողությամբ իրենց որոշումը կայացնեին, ապա երկար ժամանակ արմատական փոփոխությունների կարիք չէր լինի։ 

Բայց ընտրությունները տեղի են ունեցել էյֆորիայի մեջ։ 

Ընկնելով այլ ազդեցությունների տակ՝ մարդիկ լուրջ ուշադրություն չեն դարձրել, թե ում են իշխանության բերում, ովքեր են լինելու ապագա խորհրդարանում, ապագա կառավարությունում և այլ մարմիններում։ 

Հիմա էյֆորիկ վիճակն անցել է, մարդիկ սառն են դատում, այսպես ասած, քաղաքական տեսողությունը վերականգնվել է։ 

Շատ շատերը տեսնում են, որ սխալ ընտրություն են արել և այն մարդկանց չեն բերել, որոնք կլուծեն երկրի խնդիրները։ 

Այս ամենի հետևանքով առաջացել է ճգնաժամ։ Ներկա պահի խորհրդարանը հայաստանյան ներկայիս ժողովրդի խորհրդարանը չէ։ 

Ու քանի որ խոհունություն չկա իրավիճակին համարժեք քայլեր ձեռնարկելու իմաստով, առաջանում է վակուում, հակադրություն, խորհրդարանական ճգնաժամ։ 

Նման դեպքերում նորմալ երկրներում նոր ընտրություններ են իրականացվում, որ կարողանան այդ բախումնավտանգ իրավիճակը հաղթահարել։

 Երբ խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի մեջ եղած տրամադրությունները, նոր ընտրություններ են տեղի ունենում, որպեսզի այդ տրամադրությունները գնան խորհրդարան և բանավեճերը լինեն ոչ թե փողոցներում, ոստիկանական գնդերի հետ հակադրվելով, այլ ԱԺ-ի դահլիճում։ 

Եթե իշխանությունները փոքրիշատե խոհուն լինեն, կգնան այդ քայլին, իսկ եթե մտածեն, որ հիսուն տարի պետք է մնան, երկիրը վտանգների առաջ կկանգնի։ 

Որքան խնդիրը չի լուծվում, այնքան ահագնանում է տարբերությունը, ագրեսիան, ատելությունը։ Այս պարագայում ի հայտ կգան նոր ուժեր, նոր առաջնորդներ, որոնք կցանկանան կապիտալիզացնել առկա դժգոհությունները և դրանք օգտագործել իրենց շահերի համար։ 

Սա պարարտ հող է նաև դրսի ուժերի համար, որոնք կարող են ինչ-որ ներդրումներ անել և այդ դժգոհությունները հօգուտ իրենց շահերի ծառայեցնել։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Խելացի մարդիկ պետք է մտածեն այս մասին։ 

Մենք խաղում ենք պետության ճակատագրի հետ»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ Տոպուրիա