Ճապոնիայում մահափորձ են կատարել երկրի պաշտպանության նախկին նախարարի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի Մորիոկա քաղաքում մահափորձ է կատարվել քաղաքական գործիչ Տոկուիտիրո Տամաձավայի դեմ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, քաղաքական գործիչը փրկվել է:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 81-ամյա գործիչը հոսպիտալացվել է հրազենային վնասվածքով: Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ ավելի ուշ ոստիկանական բաժանմունք է եկել ատրճանակով տղամարդը, որը հայտարարել է, որ ինքն է կրակել նախկին գործչի վրա: Ոստիկանությունը հարցաքննում է նրան:
Ճապոնական հեռուստաալիքի տվյալներով՝ ողջ քաղաքական կարիերայի ընթացքում Տամաձավան նախարարական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում պաշտպանության նախարարի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնները:
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



