Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերքին Գետաշեն գյուղում գտնվող 1800-ականների ջրաղացը Թաթոյանների ընտանիքը վերածել է իսկական ժամանակի մեքենայի: Նրանք այստեղ այցելող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին ցուցադրում են ջրաղացի աշխատանքը, պատմում դրա ստեղծման պատմությունը:


Գյուղական տուրիզմի ոլորտում գրանցած հաջողությունները Թաթոյանները համարում են նաև իրենց գործընկերներինը: Ջրաղացպան Մեժլում Թաթոյանը պատմում է՝ տեղեկանալով ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի մասին, անմիջապես դիմեցին. արդյունքը սպասեցնել չտվեց: Մեժլում Թաթոյանը նշում է. «ԱԿԲԱ Ֆեդերացիայի և NABU-ի աջակցությամբ մենք կարողացանաք կառուցել և վերանորոգել մեր ջրաղացը: Շնորհակալ եմ, որ մեզ աջակցեցին և օգնեցին»:
Մանրամասն՝ տեսանյութում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



