Երիտասարդը թոշակ հատկացնելու պատրվակով մտել է տուն եւ գողացել է պահարանում դրված 70 հազար դրամը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով բնակարանային գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին Սեբաստիա փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքից։
Շենգավիթի ոստիկանները հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ բերման ենթարկվածը երիտասարդը դեկտեմբերի 7-ին թոշակ հատկացնելու պատրվակով մտել է Եղբայրության փողոցի տներից մեկն ու, օգտվելով տանտիրոջ անուշադրությունից, գողացել է պահարանում դրված 70 հազար դրամը։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



