Եթե կնոջս մի բան եղավ, վրեժխնդիր եմ լինելու բժիշկներից. Վարդենիսի ԲԿ-ում մահացած երեխայի մոր վիճակը կայուն ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարդենիս ԲԿ-ում մահացած պտղի դեպքի առնչությամբ Առողջապահության նախարարությունը երեխայի ծնողների հետ կապ չի հաստատել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց մահացած երեխայի հայրը՝ Հրայր Խուրշուդյանը։
Նա ասաց, որ ծննդկանի՝ 32-ամյա Ինետա Գալստյանի վիճակը «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները գնահատում են կայուն ծանր։
«Բժիշկներն ասում են՝ արյան տոկոսները ցածր է, երիկամներում խնդիր է առաջացել։ Համեմատած երեկվա, այսօր կնոջս վիճակի դրական փոփոխություն կա։ Որ կնոջս առողջություն լինի, ես ոչ մի իրավապահ մարմնի չեմ դիմի, միայն կինս առողջանա՝ 3 երեխաս չմնան առանց մայր։ Դեռ որեւէ մեկի քրեական պատասխանատվության ենթարկելու մասին չեմ մտածում։ Եթե կնոջս մի բան եղավ, վրեժխնդիր եմ լինելու բժիշկներից»,- ասաց Հրայր Խուրշուդյանը։
- Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքից
- 8 տարի ցանկացել եմ տղա ունենալ. ծնողները պտղի մահվան համար մեղադրում են բժիշկներին
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



