Հրդեհ՝ երևանյան գազալցակայաններից մեկում կայանված մեքենայում. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 12-ին, ժամը 21:34-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գյուրջյան փողոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող գազալցակայանում կայանած ավտոմեքենայում, տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է գազալցակայանի տարածքում կայանած «Samand» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



