Երգչուհի Լիլուն այսօր ամուսնանում է․ «Հարսանյաց զգեստս երկար եմ ընտրել, բայց սիրելիս կտեսնի միայն հարսանիքի օրը».
ԼԱՅՖԱռավել մանրամասն՝ԱՅՍՏԵՂ
Երգչուհի Լիլուն այսօր ՝ դեկտեմբերի 14-ին, ամուսնանում է: Մինչ կյանքի կարևոր փուլը վերջինս պատասխանել է BlogNews.am-ի մի քանի հարցի․․․
Ի դեպ, շատերը երգչուհու ապագա ամուսնուն առաջին անգամ կտեսնեն հարսանյաց արարողության ընթացքում․․․
«Հայկական պարային շարժումներ եմ սովորել Իռեն Ուլիխանյանի մոտ, որովհետև հայկական չեմ կարողանում գեղեցիկ պարել: Ես և սիրելիս հատուկ պար չենք բեմադրել, միայն կլինի մեր առաջին տանգոն»․․․
Երգչուհին նշում է, որ սիրելին հարսանեկան զգեստը տեսնելու է միայն հարսանիքի օրը.
«Ասում են՝ փեսան մինչև հարսանիքը չպետք է տեսնի հարսի զգեստը, ես պահպանել եմ այդ ավանդույթը, չնայած որ նա պնդում էր, որ տեսներ․․․
Զգեստս երկար եմ ընտրել, ինձ այդ հարցում օգնել է Զարեհ Շահը, ով ԱՄՆ-ում հայտնի ոճաբան է, ով զբաղվում է հարսանյաց հագուստներով և ոչ միայն․․․
Զգեստը բերվել է Ֆրանսիայից, և բավականին աշխատանքներ են կատարվել դրա վրա»․․․
Ի դեպ, այդ զգեստը կրելու համար Լիլուն մի քանի կիլոգրամ նիհարել է, բայց նիհարելու արդյունքը նաև սթրեսն էր․․․
Հայկական ավանդույթներին կողմ է, որոշ բաներ պահպանել են, որոշ բաներ՝ ոչ.
«Այնպես չի լինելու, որ սկզբում գան մեր տուն, հակառակը՝ հանդիպելու ենք եկեղեցում, իսկ եկեղեցի ինձ ուղեկցելու է քեռիս, ով ինձ համար երկրորդ հայր է»․․․
Երգչուհին ապագա ամուսնու և որդու հետ սիրառատ սթորիներ հաճախ է տեղադրում Ինստագրամում.
«Ռոբի և սիրելիիս հարաբերությունները շատ ջերմ են, բայց առաջինը նրանց հարաբերություններն են լավ եղել, հետո՝ իմ և նրա»․․․