Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ հայտնի զույգեր, ում 2019-ը ամուսնալուծություն բերեց

ԼԱՅՖ

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 

2019-ը հարուստ էր ինչպես հարսանիքներով, այդպես էլ ամուսնալուծություններով՝ որքան էլ որ դա ցավալի է:

 

 

Ամենից շատ քննարկված բաժանությունները ներկայացնում ենք ստորեւ:

 

Մադոննա Հարությունյանը՝ դստեր հետ

 

Սոս Ջանիբեկյան եւ Մադոննա

 

Դերասան Սոս Ջանիբեկյանը եւ հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն այլեւս միասին չեն: Լուրի իսկությունն այս սեպտեմբերին BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է Մադոննան: Հաղորդավարուհին, ինստագրամյան իր էջի Սթորի բաժնում պատասխանելով իրեն ուղղված այն հարցին, թե ինչու ամուսնու հետ լուսանկարներ չի հրապարակում, գրել է. «Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ` որպես Անաիսի ծնողներ»: Մադոննան նաեւ հավելել է, որ չի ցանկանում ծավալվել այս թեմայի շուրջ: Զույգի բալիկը` Անաիսը, մեկ տարեկան է:

 

 

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններն՝ իրենց որդու հետ

 

Ալեքսանդր Բաբասյան եւ Լիլիթ

 

 

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի եւ սննդաբան Լիլիթ Բաբասյանի ամուսնալուծության լուրը վերջերս տարածվեց այն բանից հետո, երբ Լիլիթը սոցցանցային իր էջերից հեռացրեց ամուսնու հետ լուսանկարները: Նա փոխել է նաեւ ազգանունը՝ Բաբասյանը դարձնելով Բասյան: Թեմայի շուրջ BRAVO.am-ը փորձել է խոսել դերասանի հետ, սակայն նա որեւէ մեկնաբանություն չի ցանկացել տալ:

 

 

 

Գայանե Ասլամազյանը եւ Ջիանի ՕնչոնԳայանե Ասլամազյան եւ Ջիանի Օնչո

Գայանե Ասլամազյանը եւ ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոն շուրջ մեկ տարի է՝ միասին չեն: ԱՄՆ-ում բնակություն հաստատած հաղորդավարուհին օրեր առաջ այս մասին հայտնեց տեսաուղերձի միջոցով: Նա նախ անդրադարձավ նախկին ամուսնուն, որի հետ ապրել է երկու տարի.«Թեեւ եղել են բավականին դժվարին ժամանակներ, մենք ունեցել ենք նաեւ գեղեցիկ օրեր, եւ շնորհակալ եմ նրան այդ օրերի համար: Ամուսնալուծության մասին չէի խոսում, որովհետեւ հոգեպես պատրաստ չէի այն աղմուկին, որ հիմա է բարձրացել: Այո, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում: Երկուսս էլ այս պահին պատասխան ենք տալիս մեր արարքների եւ որոշումների համար»:

 

 

Արթուր Աբրահամը՝ երկրորդ կնոջ եւ երեխաների հետ

 

Արթուր Աբրահամ եւ Մերի

 

 

Արթուր Աբրահամն ու Մերին 2019-ի տարեսկզբին պաշտոնապես ամուսնալուծվեցին, բայց նրանց բաժանության մասին լուրը ավելի վաղ էր տարածվել: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Արթուրն արդեն հասցրել է երկրորդ անգամ ամուսնանալ եւ բալիկ ունի: Իր եւ Մերիի որդու՝ Գրիգորի 3-րդ տարեդարձը մարզիկը նշել է երկրորդ կնոջ եւ դստեր հետ: Այդ օրը նրանք կազմակերպել են նաեւ աղջնակի ատամհատիկի արարողությունը:

 

Սվետլանա Բոսնոյանը եւ Միսթր X-ը

 

Միսթր X եւ Սվետլանա Բոսնոյան

 

Արթուր Հակոբյանը, նույն ինքը՝ երգիչ Միսթր X-ը, եւ ամերիկաբնակ հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը եւս 2019-ին բաժանված զույգերից են: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը հրաժարվել է պատասխանել անձնական կյանքին վերաբերող հարցերին, իսկ Սվետլանան խոստովանել է, որ լուրը համապատասխանում է իրականությանը.«Մի քանի ամիս է՝ ինչ մենք ամուսնալուծվել ենք: Կարծում եմ՝ ճիշտ չի լինի խոսել պատճառների մասին. դրանք նեղ անձնական են ու հաստատ շատերին չեն էլ հետաքրքրի»: Նա նաեւ ասել է, որ ամուսնալուծության գործընթացի մեջ են.«Շուտով նաեւ օրենքի դաշտում կհամարվենք ամուսնալուծված: Միասին չապրելն ու այս երկարատեւ գործընթացները չեն խանգարել Արթուրի ու մեր դստեր՝ Իզաբելի հարաբերություններին: Երկուսս էլ հասուն մարդիկ ենք ու լավ ենք հասկանում, որ պետք չէ երեխային խառնել մեծերի խնդիրներին: Ամեն բան անում ենք, որ Իզաբելը մեզ հաշտ տեսնի, ու ոչինչ չխանգարի նրա մանկական անհոգ երջանկությանը»:

 

Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել