Նորզելանդական կղզում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում օրեր առաջ տեղի ունեցած հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 6-ից հասնելով 16-ի, հայտնում է ria.ru-ն՝ հղում անելով ոստիկանությանը:
Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ առաջիկա օրերին զոհերի թիվը կավելանա, քանի որ հոսպիտալացվածներից շատերը եղել են ծայրահեղ ծանր վիճակում և փրկվելու հնարավորություն չեն ունեցել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ժայթքման ժամանակ հրաբխային խառնարանում զբոսաշրջիկներ են եղել:
Իշխանություններին հաջողվել է կղզուց տարհանել մարդկանց միայն մի մասին, կան անհետ կորածներ:
Ենթադրվում է, որ կղզում մնացած որևէ մեկին չի հաջողվել ողջ մնալ:




1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



