Շվեդուհին 120 հազար դոլար է ծախսել 35 սմ-անոց բարակ գոտկատեղ ունենալու համար
ԼԱՅՖՇվեդ մոդել Պիքսի Ֆոքսը 120 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, որպեսզի ստանա տիկնիկային արտաքին, հայտնում է Past.am-ը: Մոդելը ենթարկվել է 15 պլաստիկ վիրահատության՝ հեռացրել է կողոսկրերը, որպեսզի նվազեցնի գոտկատեղի ծավալը մինչև 14 դյույմ՝ 35,5 սմ, քառակի մեծացնի կուրծքն ու փոփոխություններ կատարի դեմքի վրա:

«Մարդիկ մոտենում են ինձ ու ասում, որ ես սխալ ճանապարհ եմ ընտրել, քանի որ նմանվել եմ տիկնիկի: Սակայն ինձ համար այդ խոսքերը որպես հաճոյախոսություն են հնչում, քանի որ դա հենց այն է, ինչին ես ցանկանում էի հասնել»,- պատմում է աղջիկը: Պիքսին մանուկ հասակում ցանկանում էր նմանվել Ռոջեր ճագարի մասին պատմող նուարվեպերի դետեկտիվ կերպարին, «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի հերոսուհի Ավրորային:












1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



