Երևան, 04.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի աշխատանքներ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Past.am

Մեծ շեն համայնքն Արցախի ավանդական ու ամենահին (7-րդ դար) գյուղերից է, եղել է մելիքական կեցավայր։ Հարուստ պատմություն ունի, մեծ թվով հայտնի մարդիկ, մասնագետներ (հատկապես բժիշկներ) ծագումով հենց այս գյուղից են։ Գյուղն ունի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կամ նոր են կառուցվել կամ հիմնանորոգվել։ Այս փուլում գյուղում մեծածավալ սալիկապատման աշխատանքներ են գնում, որը գյուղում իրականացրած աշխատանքներն առավել ամբողջական կդարձնի, կապահովի իրեն հատուկ ողջ կոլորիտը։

 

Այս աշխատանքներում իր առհելի դերն ու մեծ ավանդն իհարկե պատկանում է Կառլեն և Սառա Եսայաններ բարեգործական հիմնադրամին, որը գյուղի զարգացումն ու առաջընթացը իր կյանքի նպատակն է համարում։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արցախի Մեծ Շեն գյուղում մեծ թափով Մշակույթի տունն է կառուցվում: Երկհարկանի կառույցի շինարարությունը նախատեսվում է ամռան ընթացքում ավարտել ու բացումն անել: Գյուղապետը վստահ է, մշակույթի տունը կնպաստի, որ համայնքում մշակութային միջոցառումները ավելանան: Բայց առանց մշակույթի տան էլ գյուղում վատ չեն ապրում: Սլավիկ Խուրշուդյանը հպարտությամբ է ասում, հարեւան գյուղերում երազում են այն մասին ինչ Մեծ Շենն արդեն ունի: Առաջխաղացումը գյուղի բարեգործների` ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների շնորհիվ է: Վաստակավոր բժիշկը հայրենի գյուղից վաղուց էր հեռացել, սակայն կապը չէր կտրել, կյանքի ընթացքում այստեղ հաճախ էր լինում, բարեգործական բազմաթիվ ծրագրեր իրականացնում: Նոր Շենը նախկինում 5 եկեղեցի է ունեցել, սակայն դրանցից ոչ մեկ խորհրդային տարիներին չի պահպանվել: 70 տարուց ավելի գյուղի հավատացյալների ցանկությունը թեկուզ մի փոքրիկ աղոթատեղի ունենալն էր: Եսայանների շնորհիվ գյուղացիների ցանկությունն իրականություն դարձավ:

 

Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվեց հնի տեղում` եկեղեցու հարեւանությամբ էլ խաչքարերի պուրակ ստեղծվեց: Եկեղեցու հարեւանությամբ երիցատուն է կառուցվում: Շինարարությունը ավարտը նույնպես ամռան վերջին է սպասվում: Հայրենական պատերազմի և Արցախյան գոյամարտի ժամանակ զոհվածների հիշատակի հուշարձանները նույնպես վաստակավոր բժիշկների ընտանիքն է կառուցել: Կառլեն Եսայանը չի մոռացել նաեւ դպրոցը, որտեղ սովորել է: Հին դպրոցի հարեւանությամբ նորն է կառուցվել, ամբողջությամբ կահավորվել, նաեւ խաղահրապարակներ, լողավազան ու մարզադաշտ:

 

Գյուղացիներն էլ, բարերարի պատվին, դպրոցը նրա անունով են կոչել: Ընդամենը 50 աշակերտ ունեցող դպրոցում նաեւ հարեւան գյուղերի երեխաներն են սովորում: Մեծ Շենը նաեւ մանկապարտեզ ունի` ամբողջությամբ նորոգված ու կահավորված: Բարեգործների միջոցներով է գործում, սաների թիվը շատ քիչ է`ընդամենը 19 հոգի: Տնօրենն ասում է, գյուղում երբ երեխայի ձեռք բռնած ծնող է տեսնում, միանգամից մանկապարտեզ է կանչում: Մեծ Շենում ամուսնությունների թիվն ու երեխաների ծնունդներն ավելացան, երբ Եսայանները սկսեցին գյուղում ծնելիությունը խրախուսող ծրագիր իրականացնել:

 

7 տարի շարունակ` 2004-ից 11 թվականներին յուրքանչյուր ծնվող երեխայի հազարական դոլար էին նվիրում: Մեծ Շենում հանդիսություններ հաճախ են լինում: Բարեգործի աջակցությամբ կառուցված հանդիսությունների սրահում բանակի քեֆ, հասանիք ու այլ հավաքներ նաեւ հարեւան գյուղերի բնակիչներն են կազմակերպում: Վաստակավոր բժիշկների հովանավորությամբ է կառուցվել նաեւ Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը` արձանախմբերով: Գյուղում աշխատատեղ ապահովելու համար քարի և մակարոնի արտադրամաս է հիմնվել: Սլվաիկ Խուրշուդյանն ասում է, գյուղից արտագաղթ չկա: Կատակում է, Եսայանների շնորհիվ մի օրը Մեծ Շենը Արցախի Շվեյցարիա կկոչվի:

 

Կառլեն Եսայանը հայրենի գյուղը շենացնելու համար ջանք ու միջոց չի խնայել, բայց դա շքանշանների ու իր մասին խոսելու համար չի արել: Համեստ բժիշկը չէր սիրում, երբ իր կամ արարքների մասին խոսում էին: Պարզապես աշխատում էր, ստեղծում: Նրա մահից հետո էլ Եսայանների բարեգործական ծրագրերը կանգ չեն առել: Նույն թափով շարունակվում են` Արցախում ու Հայաստանում, հիմա արդեն կնոջ ու որդիների շնորհիվ: 

 

Ո՞ւմ կտրամադրվի անվճար իրավաբանական օգնություն. նախագիծ. «Փաստ»Ողբերգական դեպք, Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում 2 երիտաuարդ տղաներ են ջրաhեղձ եղել, մեկին գտել ենԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ«Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ»Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»Աշխարհի գավաթ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակիչում է Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՌուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ. դեսպան Ռոնալդուի եւ Մանեի դուբլերը նպաստեցին «Ալ Նասրի» հաղթանակին (տեսանյութ) Ամերիկյան ռազմական ինքնաթիռի կnրծանումը չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա. Թրամփ Ամերիկյան A-10 գրոհային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հորմուզի նեղուցի մոտակայքում Իրանի կամուրջն ԱՄՆ-ի հարվածներից վնասվել է, բայց ամբողջությամբ չի ավերվել Կվերակառուցվի Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան, 2-ը կմիավորվենԱպրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացըԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել․ Իրանը մերժել է․ Fars Ի՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 4-ից 8-ը Մեկնում ենք մեդալների համար. Ծանրամարտի հավաքականների մարզիչների սպասելիքները Եվրոպայի առաջնությունից առաջ Խոշոր ավտովթար Երևանում YouTube-ը ջնջել է բելառուսական «БелТА» լրատվական գործակալության, СТВ և ОНТ հեռուստաալիքների էջերը ՀՖՖ-ն հաստատել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղերի օրերն ու ժամերը Պատերազմը խլել է ոչ միայն կյանքեր, այլ նաև մշակույթ․ Թեհրանի երաժշտական դպրոցը վերածվել է փլատակների ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Հրադադար հաստատելու փորձերը փակուղի են մտել. The Wall Street Journal Թբիլիսյան խճուղում բախվել են «Volkswagen»-ն ու «Toyota»-ն․ կան վիրավորներ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ նորածին է մահացել Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԻրանում կործանված ամերիկյան կործանիչի օդաչուներից մեկը փրկվել է «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հեռացվել է առաջիկա երկու հանդիպումներից «Ռեալի» մասին հայտարարությունից հետո Պարզվել է՝ Չարենցավանում ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափՄենք ոչնչացրել ենք Իրանի պողպատի արտադրության հզորության 70%-ը. Նեթանյահու Արբելոա. Լա Լիգայում ունենք 9 եզրափակիչ Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը Հայաստանում կսահամանփակվի՞ մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին և Թեհրանին Ովքե՞ր են այս տարի հավակնում Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է տարածել Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հայաստանի Պրեմիեր լիգա. Արտակ Օսեյանը` ամսվա լավագույն մարզիչ Էրդողանը զանգահարել է Պուտինին Տարածաշրջանի երկու պետություններ մասնակցել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային. Արտաքին գործերի նախարարություն ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՄեր նպատակը երկու գերիշխող տերության վասալ լինելը չէ. Մակրոն «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը և մի շարք այլ կազմակերպություններ իրականացնում են ոչ կրթական գործունեություն․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահներին Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին