Խոշոր հրդեհ Գողհովիտում. 61-ամյա տանտիրուհին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 15-ին, ժամը 23:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 12 տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 23:55-ին:
Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 9 քմ), լամինատե հատակը (մոտ 3 քմ), բազմոցը՝ մասամբ, ինչպես նաեւ մուտքի եւ խոհանոցի դռները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչ 61-ամյա Աստղիկ Ս.-ն տարբեր այրվածքներով հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



