Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հայրս նորից է ամուսնացել, հպարտ եմ, որ երջանիկ ընտանիք է կազմել, ես էլ 2 տարեկան եղբայր ունեմ»․ Էվա Խաչատրյանը՝ երջանկության մասին իր պատկերացումների և 29-ամյակի մասին

ԼԱՅՖ

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 

Էվա Խաչատրյանն այսօր նշում է 29-ամյակը։ Դերասանուհու խոսքով՝ վերջին տարիներին տարեդարձն անցկացնում է աշխատանքային մթնոլորտում։ Ըստ Էվայի՝ Կամերային թատրոնի բeմում ստացած էմոցիաները տարեդարձի լավագույն նվերն են։ Այս տարի ևս դերասանուհու օրն աշխատանքային է՝ նախ ֆոտոշարք է անցնելու, ապա ներկայացում է խաղալու։  

 

Tert.am Life-ը Էվայի հետ զրուցել է մեծանալու, նպատակների և ամուսնության վերաբերյալ իր մտորումների մասին։  

 

«Իհարկե, շատ եմ սիրում իմ տարեդարձի օրը, երջանիկ եմ, որ ծնվել եմ։ Մոտ յոթ տարի է՝ տարեդարձս ներկայացումներով եմ նշում և է՛լ ավելի մեծ սիրով եմ բեմ բարձրանում։ Կամերային թատրոնում ավանդույթ ունենք՝ ներկայացման ավարտին հանդիսատեսի հետ նշում ենք հոբելյարի տարեդարձ, ծափահարում են, երգում ենք. շատ էմոցիոնալ ու գեղեցիկ պահ է ստացվում։ Թե օրս ինչպես նշռեմ, ամեն տարի որոշում եմ՝ կախված իմ ֆինանսական վիճակից և ցանկություններից»,-ասաց Էվան։

 

 

Դերասանուհին ներկայումս աշխատանքային բուռն շրջանում է, Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» նախագծի նկարահանումների շրջանակում երկու օրից մեկնելու է Շրի Լանկա։  Չնայած ճամպրուկային տրամադրությանը՝ Էվան հասցրել է հյուրեր ընդունել տարեդարձի առթիվ. կեսգիշերին նրան ուրախացրել են ընկերները․ «Տարեդարձս կեսգիշերից է սկսվում, առաջինը մայրիկս է շնորհավորում, հետո լավ ընկերներս։ Այս տարի դեռ մի քանի օր առաջ եմ սկսել նվերներ ստանալ, իսկ երեկ երեկոյան շատ ուրախ հյուրեր ունեցա, ինչն ինձ համար անսպասելի էր»։

 

Էվայի խոսքով՝ մեծանալու վախ չունի, սակայն տարիքի մասին մտորումներ, երբեմն, ունենում է․ «Վստահ եմ, որ յուրաքանչյուր տարիք պետք է ապրել սիրով։ Անգամ մեծ ցանկության դեպքում երբեք չես կարող ժամանակը հետ կամ առաջ տալ։  Կարծում եմ՝ մարդը որքան մեծանում է, այնքան ավելի խորն է կյանքն ընկալում, հայացքներն են փոխվում։ Մեծանալու անխուսափելի երևույթին կարելի է ուրիշ դիտանկյունից նայել և գնահատել դրա դրական կողմերը»։

 

Դերասանուհին նշեց, որ մեկ տարով էլ մոտեցավ կյանքի երրորդ տասնամյակին։ Չնայած նա հաճախ է լսում տեսակետ, որ 30-ից հետո տարիներն ավելի արագ են անցնում, թվերի վրա կենտրոնանալ չի ցանկանում․ «Իմ կյանքում ամեն ինչ շատ լավ է, չեմ ուզում ինձ ծանրաբեռնել տարիքի հետ կապված մտորումներով։ Եթե կյանքումս թերի կողմեր էլ կան, ամեն ինչ կգնա դեպի լավը, որովհետև ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ հրաշքների և իմ ուժերին։ Առայժմ որքան նպատակ ունեցել եմ, կարողացել եմ իրագործել։  Ունեմ սիրելի աշխատանք, լավ ընկերներ, լավ գործընկերներ, պահանջված դերասանուհի եմ և դժգոհելու որևէ առիթ չկա»։

 

 

Ինչ վերաբերում է անձնական կյանքին՝ Էվան նշեց, որ այն հանրայնացնել չի սիրում, թեև ամուսնանալու հետ կապված տարատեսակ հարցեր երբեմն տալիս են իրեն․ «Ամուսնանալու հետ կապված շատ հարցեր տվողներ չկան, որովհետև, ցավոք սրտի, բարեկամաշատ ընտանիք չունեմ, իսկ նման հարցեր հիմնականում հնչեցնում են ազգականները։ Առհասարակ, այնպես չէ, որ այս աշխարհում  բոլորը պետք է պարտադիր ամուսնանան։  Նյարդայնանալու առիթ չունեմ, որովհետև ամուսնությունը կանոն չէ, այլ ցանկություն,  յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշում կայացնի։ Երբ կնոջ կյանքում հասունանում է ամուսնանալու և, հատկապես, մայրանալու ցանկությունը, նա ամեն ինչ անում է դա իրագործելու համար։ Կարծում եմ՝ նորմալ երևույթ չէ ուղղակի ամուսնանալ ամուսնանալու համար, հենց դա է պատճառը, որ մեր երկրում բաժանություններն այդքան շատ են լինում»։

 

Դերասանուհու խոսքով՝ իրեն զարմացնում է փաստը, որ 20 տարեկանից հետո մարսիկ սկսւմ են մտածել անպայման ամուսնանալու մասին․ «Մարդիկ մտածում են, որ եթե աղջիկը հատեց 20-ի սահմանը, անպայման պետք է ամուսնանա, ինչո՞ւ, ո՞վ է դա որոշում կամ սահմանում։ Հայրս երկրորդ անգամ է ամուսնացել, հպարտ եմ, որ նա երջանիկ ընտանիք է կազմել, ես էլ 2 տարեկան եղբայր ունեմ։ Իր կինը բավականին հասուն տարիքում է ունեցել իր առաջնեկին, որը հիմա բոլորիս երջանկություն է պարգևում։ Այս օրինակով ուզում եմ ասել՝ ի՞նչ իմաստ կա շտապելու, եթե երջանկությունդ ամեն վայրկյան կարող է ինքնուրույն գտնել քեզ: Պետք չէ ժամ առ ժամ դասավորել կյանքը, դու դա կարող ես անել, օրինակ, աշխատանքային նպատակներիդ, բայց ոչ զգացմունքներիդ հետ»։

 

Էվան ժպիտով նշեց, որ փոքրիկ եղբայրն իրենց ընտանիքի երջանկությունն է․ «Նա բոլորիս է ուրախացնում, այդ թվում՝ մայրիկիս, քանի որ մեզ մոտ շատ դրական հարաբերություններ են։ Ինքս էլ տոները շատ հաճախ հայրիկիս երկրորդ ընտանիքի հետ եմ անցկացնում, ուրախ եմ նրանց համար»։

 

 

«Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն