Կինը հաղորդել է, որ Գանձաքար գյուղի տանը մահացած է հայտնաբերել որդուն ու հարսին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 15-ին «Իջևան» բժշկական կենտրոնից Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գազի թունավորումից 2 մարդ է մահացել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Ժամը 21:00-ի սահմաններում կինը հաղորդել է, որ իրենց տան լոգարանում մահացած է հայտնաբերել որդուն և նրա կնոջը: Նախնական տեղեկություններով՝ քաղաքացիները մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով»,- ասաց Գաբրիելյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնել է օպերատիվ խումբ, հանգամանքները պարզվում են, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



