Թոմաս Տուխելը զարմացած է «Կրասնոդար»-ի խաղից
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գոհ չէ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում դորտմունդյան ակումբի խաղից:
«Մենք բավականին լուրջ նախապատրաստվել էինք «Կրասնոդար»-ի հետ խաղին: Բոլորի համար ակնհայտ էր, որ «Բորուսիա»-ն տիրում էր նախաձեռնությանը խաղի 90 րոպեների ընթացքում, սակայն հաջողությունը «Կրասնոդար»-ի կողմն էր: Մեզ համար անսպասելի էր, որ այս թիմը կարող էր նման հաջողությամբ հանդես գալ: Նրանք արժանի էին այս հաղթանակին»,-ասել է Տուխելը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն նվազագույն հաշվով զիջեց «Կրասնոդար»-ին։ Ռուսաստանյան թիմը հաշվի մեջ առաջ անցավ հենց խաղի մեկնարկին։ Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Պավել Մամաևը։ Առաջին խաղակեսում, չնայած ունեցած հնարավորություններին, «Բորուսիա»-ն չկարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ Երկրորդ կեսում ևս կորցրածը հետ բերել չհաջողվեց, և դորտմունդյան ակումբը պարտվեց 0-1 հաշվով։ Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։