Շղթայական ավտովթար Չարենցի փողոցում. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 16-ին, ժամը 14։15-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Peugeot Dieppe» (վարորդ՝ Հակոբ Ս., 1996 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Հայկ Վ., 2001 թ.), «Toyota Land Cruiser TXL» և «Suzuki Fx4» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել): «Peugeot Dieppe» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։
Փրկարարները հոսանքազրկել են «Peugeot Dieppe» մակնիշի ավտոմեքենան։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



