Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այնքան Համարձակ Չեմ, Որ Ամեն Ինչ Ջնջեմ և 0-Ից Սկսեմ»․ Լուիզա Ներսիսյան

ԼԱՅՖ

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը հաճախ է դիմում ոճափոխության և հեռուստադիտողներին պարբերաբար ներկայանում է նոր սանրվածքներով և մազերի գույնի փոփոխություններով։ Վերջին շրջանում շիկահեր դարձած դերասանուհին հիմա ընտրել է մազերի վարդագույն երանգը։  

 

 

 

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է ոճափոխության, մազերի նախընտրելի գույնի և հաճախ փոփոխությունների գնալու համարձակության մասին։

 

«Փոփոխությունները հանպատրաստից են լինում։ Այնպես չի լինում, որ նախապես ծրագրեմ, որոշեմ և հետո իրականացնեմ։ Հիմնականում պահի ազդեցության տակ է լինում, շատ մեծ կապ ունի նաև իմ տրամադրությունը։ Կարևորում եմ նաև, թե փոփոխության ինչ առաջարկ է լինում, հանուն ինչի է արվում։ Երբեք դա ուղղակի չեմ անի, եթե ոճային և բովանդակային հիմք չունենա»,-ասաց դերասանուհին։

 

 

 

 

 

 

Խոսելով փոփոխությունների գնալու համարձակության մասին՝ Լուիզան նշեց, որ չնայած հաճախ է դիմում ոճափոխության, կարծում է, որ կարելի էր էլ ավելի համարձակ գտնվել․ «Աշխատում եմ  ընդհանուր փոփոխություններ անել՝ դիմահարդարում, հագուստ, տրամադրություն։ Պատրաստ եմ ամբողջական կերպար ստանալու համար սանրվածքի փոփոխություն անել, մազերիո փարթամության շնորհիվ դա բավականին հեշտ է տրվում ինձ՝ կառե սանրվածքից մինչև երկար ալիքներ, գեղեցիկ հավաքած ինչ-որ լուծումներ։ Արտաքին փոփոխությունները հիմնականում համարձակությամբ եմ անում, չնայած կարող էի ավելի համարձակ լինել»։

 

Դերասանուհին նշեց, որ չկա մի սանրվածք, որով իրեն չի պատկերացնում։ «Պատկերացնելը կապված է իմ էմոցիաների հետ՝ ես ինձ դուր կգա՞մ, թե՞ ոչ, խոսքս, իհարկե, բեմական կամ եթերային կերպարների մասին չէ։ Որևէ բան չեմ բացառում, որովետև հնարավոր է ներքուստ պատրաստ լինեմ սև մազերի, կարճ սանրվածքի, անգամ, ճաղատանալու։ Եթե պահը հասունանում է, երբեք չեմ ասում երբեք,- նշեց Լուիզան և ծիծաղելով շարունակեց,-  Իմ մազերն ուղղակի մեղք են՝ ես միայն դա կարող եմ ասել, որովհետև իրենք հերոս են, որ դիմանում են այսքան իմպրովիզների։ Իհարկե խնամում ենք՝ թե՛ ես, թե՛ վարսահարդարս, սակայն խնամքին հաջորդում է նոր փոփոխությունը»։

 

 

 

 

Չնայած Լուիզան պարբերաբար դիմում է փոփոխությունների, դժվարանում է մտաբերել այնպիսի սանրվածքներ, որով իրեն ամենից շատն է հավանել․ «Դժվար է առանձնացնել մի կերպար, որում ամենից շատն եմ ինձ դուր եկել։ Եթե այդ շրջանում ինձ համար ընտել եմ այդ սանրվածքը, ուրեմն միանշանակ ես ինձ դուր եմ եկել։ Սակայն հետադարձ հայացք նետելով, ամեն դեպքում, եղել է մի քանի սանրվածք, որոնք կարող եմ առանձնացնել, դրանցից է կառեն, որը, ըստ իս, շատ հետաքրքիր էր, մազերիս կարմիր գույնը, «Սկոտչ & Whiskey»-ում հերոսուհուս սանրվածքը»։  

 

Չնայած ոճափոխության հաճախականությանը, դերասանուհին իր կյանքում փոփոխությունների մասին այլ տեսակետ ունի․ «Փոփոխություններ սիրում եմ, սակայն նայած, թե կյանքի որ բնագավառում են և ինչ են ենթադրում։ Շատ կտրուկ և բուն կյանքի հետ կապված փոփոխություններ այնքան էլ չեմ սիրում՝ այդքան համարձակ չեմ, որ ամեն ինչ ջնջեմ և զրոյից սկսեմ»։

 

 

 

 

 

 

 

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան