Ուկրաինան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի կառավարությունը ծրագրում է ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ՝ «տևական զինված ագրեսիայի պատճառով»: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է Ուկրաինայի կառավարության կայքում:
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ մեկ ամսվա ընթացքում կառավարությունը պետք է մշակի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քննարկմանը ներկայացնի նոր տնտեսական սահմանափակումներ այն ընկերությունների դեմ, որոնք կապված են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին հումք տրամադրելու հետ:
Ուկրաինական իշխանությունները ծրագրում են պատժամիջոցներ սահմանել 3 տարով: Նշվում է, որ պատժամիջոցները կգործեն և՛ Ռուսաստանում, և՛ Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկում և Լուգանսկում գրանցված ընկերությունների նկատմամբ:
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



