Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սննդամթերքի որոշ տեսակներ կրկին թանկացել են, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դիտարկելով վիճակագրական կոմիտեի տվյալները, նկատում ենք, որ 2019թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի շուկայում 0,5 տոկոս գնաճ է արձանագրվել։ 

Ընդհանուր առմամբ, այս շուկայում գնաճի ամենամեծ մասնաբաժինը բանջարեղենինն է, որտեղ գրանցվել է 10 տոկոս, իսկ որոշ տեսակների պարագայում՝ ընդհուպ 18 տոկոս գնաճ։ 

Ինչ վերաբերում է մրգերին, ապա այս շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4,3 տոկոս գնաճ կա։ Շաքարավազի շուկայում ընթացիկ տարվա նախորդ ամիսների գնանկման միտումը պահպանվել է։ Ձվի գինը ևս նվազել է, իսկ կարագն էժանացել է 5,1 տոկոսով։

Առանձին դիտարկենք սննդամթերքների այլ տեսակների գնային փոփոխությունները։ Հացը, ինչպես մյուս ամիսներին, նոյեմբերին ևս թանկացել է։ Այս անգամ գնաճը կազմել է 3,9 տոկոս։ Ալ յուրի և ձավարեղենի առումով 5 տոկոս գնաճ է գրանցվել, թեպետ հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ այդ ցուցանիշն ավելի ցածր էր՝ 4,5 տոկոս։ 

Բրինձը, ինչպես հոկտեմբերին, նոյեմբերին ևս թանկացել է։ Այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ բրինձի գինը 3 տոկոսով ավելացել է։ Մակարոնեղենի շուկայում ավելի բարձր գնաճ է արձանագրվել՝ 7,5 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նույնը չենք կարող ասել մսի շուկայի պարագայում, որտեղ հիմնականում գերակշռել է գների նվազման միտումը։ 

Ընդհանուր առմամբ, այս շուկայում 2,7 տոկոսով գների նվազում է արձանագրվել։ Ապխտած մսամթերքը թանկացել է 0,9 տոկոսով, կիսաֆաբրիկատները՝ 0,6 տոկոսով։ 

Ձկան շուկայում 5,7 տոկոս գնանկում կա, բայց սառեցված ձկնամթերքի շուկայում նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,1 տոկոս գնաճ է արձանագրվել։ Ծովամթերքի շուկայում գնաճ կա, այս անգամ՝ 16 տոկոս։ 

Ի դեպ, 2019թ. նախորդ ամիսներին այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել։ Ապխտած, չորացրած ձկնամթերքի ու ծովամթերքի շուկայում հակառակ պատկերն է։ Այստեղ 0,5 տոկոս գների նվազում կա։ Կաթնամթերքի շուկայում գնանկման միտումները հիմնականում պահպանվել են։ Պանիրը նոյեմբերին 3,5 տոկոսով էժանացել է, անարատ կաթը՝ 0,9 տոկոսով, իսկ պահածոյացված կաթը 0,5 տոկոսով թանկացել է։ 

Յոգուրտի և մածունի գները 1,1 տոկոսով են ավելացել։ Այդուհանդերձ, ալկոհոլային խմիչքների շուկայում կրկին գնաճ կա, որը կազմել է 2,4 տոկոս։ Ամենաշատը թանկացումը գրանցվել է գինու շուկայում՝ կազմելով 9,2 տոկոս։ Ծխախոտի գները կրկին 7,6 տոկոսով ավելացել են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»