Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում քաղաքացու կախված դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի բնակարաններից մեկում կախված քաղաքացի կա:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Բնակարանի խոհանոցում հայտնաբերվել է 1967 թ. ծնված Արմենակ Ն.-ի դին (գազատար խողովակից կախված): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դին տեղի ուժերով իջեցրել են:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածի հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



