Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ամանորի գիշերը շատ ուրախ ենք, որովհետև շատ փող ենք աշխատում»․ Շողեր Թովմասյանը՝ նախատոնական տրամադրության և Ամանորից հետո ԱՄՆ մեկնելու մասին

ԼԱՅՖ

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 

Ամանորը դերասանուհի Շողեր Թովմասյանի ամենասիրելի տոներից է։ Նա ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի և որդու՝ Ալեքսանդրի հետ Ամանորի գիշերտը կլինեն Հայաստանում, իսկ հետտոնական շրջանն անցկացնելու է Միացյալ Նահանգներում:

 

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ամփոփել է տարին և պատմել իրենց ընտանիքի նախատոնական տրամադրության մասին։  Նոր տարվա գիշերը նրանք կդիմավորեն աշխատանքային մթնոլորտում, սակայն սա չի նշանակում, որ նրանք ամանորյա խնջույքից անմասն են մնալու։

 

«Ամանորն ինձ համար պայմանավորված չէ «բուդ-բլինչիկ-աղցաններ»-ով, ինձ համար Ամանորը լավ մթնոլորտն է, ուրախ ըներակցությունը: Կցանկանայի Նոր տարին միայն դեկտեմբերի 31-ի գիշերը նշենք ու վերջացնենք,- ասաց Շողերն ու ծիծաղելով հավելեց,- մենք Ամանորի գիշերը շատ ուրախ ենք դիմավորում, որովհետև աշխատում ենք՝ շատ փող ենք աշխատում, իսկ հետո մինչև լուսաբաց պարում ենք, խմում, ուրախանում»։

 

 

Շողերի խոսքով՝ չնայած Ամանորը դիմավորելու են ռեստորանում, իրենց տանը տոնական մթնոլորտ է տիրում դեկտեմբերի սկզբից.  «Ամանորյա տոնական տրամադրությունը շատ եմ սիրում, հատկապես, դեկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածը։ Հունվարի 1-ից, երբ սկսվում է իրար տուն հյուր գնալու ընթացքը, չեմ սիրում։ Քանի որ մեր ընտանիքում փոքրիկ երեխա կա, մեզ մոտ տոնական տրամադրությունը բավականին շուտ է մեկնարկել, արդեն զբաղվում ենք տան զարդարանքներով։ Ալեքսանդրի հետ տան տոնածառը զարդարել ենք, դեռ մի քանի խաղալիք էլ ենք գնելու, որպեսզի տեսքն ամբողջական լինի։ Որդիս իսկապես շատ-շատ է ուրախանում տոնածառից։ Մեզ մոտ անչափ ուրախ ու լավ է անցնում, հատկապես, որ Ալեքսանդրն իր տեսակով շատ ուրախ երեխա է»։

 

Գրիշայի և Շողերի որդին՝ 5-ամյա Ալեքսանդրն ամեն տարի իր ցանկություններով սպասում է Ձմեռ պապիկին․ «Որդիս Ձմեռ պապիկին հավատում է, չնայած ես այնպես եմ անում, որ չհավատա։) Ալեքսանդրը ոչ թե մեկ, այլ մի քանի ցանկություն է հայտնում, այն, ինչ ուզում է, բնականաբար, ստանում է»։

 

 

Շողերը նույնպես սպասումներ ունի Ձմեռ պապիկից․ «Ձմեռ պապիկից միայն մեկ բան եմ խնդրում՝  առողջություն և ընտանիքիս, բարեկամներիս, մտերիմներիս հետ լինեմ։ Ամենակարևոր բանն այն է, որ կորուստներ չլինեն, ոչինչ, թող ձեռքբերումներ էլ չլինեն։ 2020 թվականի համար շատ եմ ցանկանում, որ մեր երկրում աղքատությունը նվազի, մարդիկ կարողանային լիարժեք ապրել, որովհետև աղքատությունը գերակշռում է: Ուզում եմ, որ աշխարհի բոլոր հիվանդությունները վերանան, հատկապես, փոքրիկ բալիկների մոտ։ Ամենամեծ ցանկություներիցս մեկն էլ այն է, որ խաղաղություն տիրի, հայ ժողովուրդը լավ ապրի, որովհետև դրան արժանի ենք»։

 

Ինչ վերաբերում է նյութական նվերներ ընտրելուն՝ դերասանուհին նշեց․ «Նվեր ընտրելու սկզբունք  չունենք: Առաջնորդվում ենք նրանով, թե ում ինչ է պետք՝  կլինի հեռախոս, թե մեկ այլ նոր տեխնիկա»։

 

Ամփոփելով 2019 թվականը՝ Շողերն ասաց․ «2019 թվականն ինձ համար լավ տարի էր, որովհետև բոլորս լավ ենք եղել։ Գործնական տեսանկյունից մի քիչ  վատ էր, որովհետև ստացածս առաջարկներն իմ սրտով չէին,  հուսով եմ՝ հաջորդ տարի էկրանային առաջարկներն իմ սրտով կլինեն, և ես կնկարահանվեմ։ Տարվա ամենամեծ ձեռքբերումն ինձ համար այն է, որ բոլորս առողջ ենք։ Փառք Աստծո, կորուստներ չենք ունեցել»։

 

 

 

 

Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն Մանվելյան