Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մրցույթին այլեւս չեմ մասնակցում». Արենա Զեյնալյանը՝ միջազգային մրցույթի անարդարության, Women's Club-ում հաջողության եւ իր ռուսախոս կերպարի մասին

ԼԱՅՖ

«Միսս Հայուհի 2018» տիտղոսակիր գեղեցկուհի Արենա Զեյնալյանը, որը վերջին շրջանում ակտիվորեն ներկայանում է նաեւ Women’s Club հումորային նախագծում, դադարեցրել է իր մասնակցությունը Դուբայում տեղի ունեցող «Ազգային գեղեցկուհի» մրցույթին: Բանն այն է, որ Արենան համացանցային քվեարկության արդյունքում առաջատար դիրքում էր՝ ունենալով ավելի քան 80 հազար քվե, սակայն գեղեցկուհին նամակներ է ստացել մի շարք օգտատերերից, որոնք նշել են, որ իր օգտին այլեւս չեն կարողանում քվեարկել, այն դեպքում, երբ քվեարկությունը պետք է տեւեր մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Արենան NEWS.am STYLE-ի հետ կիսվել է իր դժգոհությամբ եւ պատմել, թե ինչպես է հրաժարվել մրցույթին մասնակցությունից. գեղեցկուհու հետ խոսել ենք նաեւ Women’s Club-ից եւ իր հումորային կերպարից:

«Մրցույթին այլեւս չեմ մասնակցում, որովհետեւ կազմակերպիչներն անարդարացիորեն Հայաստանի անունը հանել են քվեարկությունից՝ տեսնելով, որ մեր օգտին շատ ձայներ են եղել, եւ փաստորեն գնում էինք դեպի հաղթանակ: Նրանք ինձ նամակ ուղարեցին, որում ասվում էր, որ չեն կարող իմ քվեներն ընդունել, որ այսուհետ պետք է քվեները գնել: Փաստորեն ցանկանում էին, որ գումար ծախսվեր դրա դիմաց: Ասում էին՝ ինչո՞ւ են քեզ անվճար քվեարկում, թող քեզ համար գնեն այդ քվեները: Նման խոսակցություններն ինձ բարկացրին եւ ես դիմեցի, որպեսզի ինձ հանեն մասնակցությունից: Շատ անարդար մրցույթ էր, չէի ցանկանում գնալ այնտեղ եւ տեսնել, թե ինչպես են տոնում ուրիշի հաղթանակը, երբ տեսնում էի, որ քվեարկությամբ ես էի հաղթողը: Ես, առնվազն, լավագույն եռյակում պետք է լինեի, բայց նրանք չցանկացան, որ դա երեւար»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Արենան:

Մոդելն այս շրջանում առավել ակտիվ է Women’s Club նախագծում, իսկ նրա ռուսերեն հումորային արտահայտություններն արդեն հասցրել են սիրվել շատերի կողմից:

«Women's Club-ի ընթացքը շատ հետաքրիր էր ինձ համար: Սկզբում մի փոքր դժվար էր, քանի որ բեմ դուրս գալն ու մարդկանց ծիծաղեցնելն, առհասարակ, հեշտ բան չէ: Բայց հետագայում, երբ ավելի լավ ծանոթացա սցենարին, ամեն ինչ ինձ համար ավելի հետաքրքիր դարձավ: Չէի սպասում նման հաջողության, բայց ուրախ եմ, որ այսպես եղավ»,-ասում է նա:

«Նկատել եմ, որ հանդիսատեսին հատկապես զվարճացնում է, երբ ռուսերեն եմ խոսում: Դա, իսկապես, դժվար է, քանի որ ես լավ չեմ տիրապետում ռուսերենին, իսկ հանդիսատեսի մեծ մասը հրաշալի տիրապետում է լեզվին, եւ հերիք է որեւիցե սխալ թույլ տամ, միանգամից կնկատեն, սակայն բարեբախտաբար նման բան տեղի չի ունեցել: Միշտ լավ հանդիսատես ենք ունեցել՝ բոլորը ժպտացել են, ծափահարել… Ինքս էլ արդեն հասցրել եմ սիրել իմ կերպարը»:

Արենան պատմում է, որ մարդիկ հաճախ իրեն ճանաչելով՝ սկսում են հումորային մեջբերումներ անել, ինքն էլ շարունակում է նրանց պատասխանել հենց այդ ոճում.

«Սկսում եմ ռուսերեն խոսել եւ դա շատ ծիծաղելի է դառնում: Այդքան էլ հեռու չեմ իմ հումորային կերպարից: Ինձ համար նա հետաքրքիր կերպար է, ես էլ շատ սիրում եմ իրեն եւ հնարավորության դեպքում մեջբերում նաեւ կյանքում»:

TRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան