Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում. մահացածը ոստիկանության նախկին աշխատակից է
ԼԱՅՖԱյսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17։15-ի սահմաններում ВАЗ 21215 մակնիշի 35 MG 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Դդմաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արամ Քոչարյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Շավարշ Գրիգորյանը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



