Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱԺ-ում մթնոլորտը թեժ է. ընդդիմադիրները պահանջում են բերման ենթարկվածներին ազատ արձակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մինչ քվեարկությունն անդրադարձան այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ոստիկանների ու ցուցարարների բախմանը:

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը տեղից բարձրաձայնեց, թե վարման կարգի վերաբերյալ խոսք ունի: ԱԺ նախագահը, հասկանալով, թե պատգամավորներն ինչի մասին են մտադիր խոսել, պահանջեց, որ անդրադառնան քվեարկվող հարցերին, սակայն պատգամավորներն իրար հետևից միաձայն անդրադարձան միջադեպին: Նրանք պահանջում էին անմիջապես ազատ արձակել 237 բերման ենթարկվածներին, որոնց մեջ կան նաև լրագրողեր:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, թե Բաղրամյան փողոցը բացելուց հետո Ազատության հրապարակից են բերման ենթարկվել քաղաքացիները, ինչը նշանակում է, որ դա փողոցը բացելու հետ կապ չուներ։

«Պահանջում ենք անհապաղ բերման ենթարկվածներին ազատ արձակել, ապօրինի գործողությունների համար պետք է պատասխան տան»,-ասաց նա և նշեց, թե որպես բողոքի նշան ՀԱԿ-ը լքում է դահլիճը:

ԱԺ նախագահն արձագանքեց. «Բոլորս էլ հետևել ենք և ունենք գնահատականները, բոլորս  էլ ցավ ենք ապրում, կարող են գնահատականները տարբեր լինել: Բարձրացված հարցերը կապ չունեն վարման կարգի հետ, բայց ես հարգանքով մոտեցա: Ընդմիջում կունենանք, կհրավիրենք խմբակցություններից բոլոր նրանց, ում հարցը հետաքրքրում է, կքննարկենք, կփորձենք լուծել»,-ասաց նա:

ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, թե առաջարկին կողմ են. «Այլ բան չեմ ասի, ուղղակի առաջարկում եմ, որ առաջին ընդմիջմանը խմբակցությունների ղեկավարները ձեզ մոտ հանդիպեն և խնդիրը քննարկել»,-ասաց նա:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, թե «դեպքերի թատերաբեմից է գալիս» և ցանկանում է վարման կարգով հաղորդում տալ հանցագործության մասին, քանի որ խոչընդոտել են լրագրողներին, որոնց հետ խոսել է և ովքեր հայտարարություն են արել:

Նա ևս պահանջեց բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակել:

Տեղի ունեցածը դատապարտեցին նաև ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, ՕԵԿ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը: 

Վերջինս պահանջեց, որ ԱԺ-ն արտահերթ նիստ գումարի, օրակարգում քննարկեն հոսանքի թանկացման կասեցման գործընթացը: Գալուստ Սահակյանը նշեց, թե ԱԺ-ն լիազորված չէ որևէ բան կասեցնել:

«Բա ինչի համար ենք կոչված մենք»,-հարցրեց  ՕԵԿ-ական պատգամավորը, ով պնդեց, թե մինչև օգոստոս կհասցնեն:

Վարման կարգով ի վերջո ձայնի իրավունք ստացավ նաև Զարուհի Փոստանջյանը, ով դեռ չէր հասցրել դատապարտել տեղի ունեցածը, ԱԺ նախագահը կոչ արեց անջատել խոսափողը:

Գալուստ Սահակյանը նշեց, թե անցնում են քվեարկության: Փոստանջյանը շարունակում էր, անջատված բարձրախոսով խոսել և ապա հայտնվեց ԱԺ ամբիոնի մոտ և իր վրդովմունքը հայտնեց:

«Խելակորույս, խելակորույս աշխարհ, բավական է, նստեք ձեր տեղը»,-պահանջեց Գալուստ Սահակյանը: Պատգամավորը չէր լսում և շարունակում էր, իսկ ԱԺ նախագահը փորձում էր նիստը վարել:

«Դադարեցրեք, այլապես…»,-փորձում էր կարգի հրավիրել պատգամավորին: Պատգամավորներն անցան քվեարկության, ընդդիմադիրներից մի մասը հրաժարվեց մասնակցել քվեարկությանը:

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ