Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախի Ազգային ժողովն ընդունել է 2020թ-ի պետական բյուջեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը:

 

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախորդ հերթական նիստից հետո «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ նշելով որ պահպանվել են բոլոր սահմանված ընթացակարգերը և ժամկետները:

 

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

 

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով  բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ լիագումար նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 34 առաջարկություն, որից 25-ը՝ կրկնվող: Առաջարկությունները գումարային հաշվարկով կազմել են շուրջ 600 մլն դրամ՝ առանց կրկնվող առաջարկությունների:

 

Ներկայացնելով 2020թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերի մասում կատարված փոփոխությունները՝

 

Կրթություն. «Պետական աջակցություն մարզադպրոցներին» ծրագիրը ավելացվել է 1մլն 73,3հազ դրամով: Դպրոցներում բնագիտական առարկաների դասավանդման մակարդակի բարձրացման նպատակով 5մլն դրամով ավելացել է կրթական միջոցառումների ծրագիրը:

 

Հանգիստ, մշակույթ և կրոն. «Պետական աջակցություն թանգարաններին» ծախսային ծրագիրը ավելացել է 1մլն 71հազ դրամով:

 

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ. ավելացվել է երկու նոր ծախսային ծրագիր՝ ԱՀ ատլասի նոր խմբագրությամբ լրամշակման և հրատարակման ծրագիրը՝ 15մլն դրամի չափով և աշխարհագրական անվանումների անվանափոխման ու անվանակոչման ծրագիրը՝ 3մլն դրամի չափով:

 

Հիմնական բաժիններին չդասվող ծախսեր. կապիտալ ներդրումների ծախսային ծրագիրն ավելացել է 40մլն դրամով:

 

Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել նաև կառավարության  նախաձեռնությամբ:

 

Ամփոփելով նախագծով առաջարկվող պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կկազմեն 120մլրդ 949,4մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 840,7մլն դրամ, պրոֆիցիտը՝ 108,7մլն դրամ:

 

Բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել խմբակցությունները: Ելույթներում նախագծին դեմ քվեարկելու հիմնավորումներ են ներկայացրել «Վերածնունդ» և «Շարժում-88» խմբակցությունների ղեկավարներ Հայկ Խանումյանը և Էդուարդ Աղաբեկյանը: «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները դրական գնահատական են տվել նախագծին և նշել, որ կողմ են քվեարկելու:

 

2020թ.-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթը Արցախի Հանրապետության նախագահինն էր: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանին՝ կառուցողական քննարկումների և դիտարկումների համար: Բակո Սահակյանը նշել է, որ գալիք տարվա բյուջեն իրատեսական է և ապահովելու է երկրում ֆինանսական կայունությունը, նպաստելու է տնտեսության զարգացմանն ու մարդկանց բարեկեցության բարձրացմանը և ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն: Նախագահի խոսքով՝ տնտեսության զարգացման գլխավոր թիրախներից է լինելու աճի բարձր տեմերպի ապահովումը:

 

«2020թ. պետական բյուջեի նախնական քննարկումների արդյունքներով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորների գրավոր առաջարկները քննարկվել են և, անկասկած, հաշվի կառնվեն կառավարության հետագա գործունեության ընթացքում»,-նշել է Բակո Սահակյանը և առաջարկել խորհրդարանին «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական  տարբերակն ընդունել որպես օրենք:

 

Մինչ պետական բյուջեի նախագծի քվեարկությունը՝ Ազգային ժողովը քննարկել է բյուջեն ուղեկցող՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամից բարձրացնել 68000 դրամի՝ միաժամանակ բարձրացնելով նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:

 

Նախագծի վերաբերյալ ելույթով հանդես է եկել պատգամավոր Արպատ Ավանեսյանը:

 

Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը ընդունել է օրենքը:

 

Հաջորդիվ քվեարկության է դրվել «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը. 27 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է:

 

Ընդմիջումից հետո  խորհրդարանը լսել է «Փրկարարական ծառայության  կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ԱԺ քննարկմանն է ներկայացրել արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը: Կառավարության լիազոր ներկայացուցչի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների փրկարարական ծառայողների  իրավունքները և պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, պատասխանատվությունը, ներքին կարգ ու կանոնների պահպանման, ծառայողական կարգապահության, մարտական հերթապահության  և մի շարք այլ հարաբերություններ, որոնք ապահովում են ծառայության մշտական պատրաստականությունը, անձնակազմի անդամների ուսուցումը, հերթափոխի ժամանակ նրանց պարտականությունների կազմակերպված կատարումը և ծառայողների առողջության պահպանումը:

 

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

 

Շարունակելով՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի  փաթեթը:

 

Վլադիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի բնակչության շրջանում հրագործական ապրանքների տեղափոխման, պահպանման, օգտագործման, վաճառքի և հրավառությունների իրականացման  պատճառով տուժածների քանակը հասցնել նվազագույնի՝ ապահովելով բնակչության անվտանգությունը:

 

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը կողմ է արտահայտվել օրենքի ընդունմանը:

 

Նիստի եզրափակիչ հատվածում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Հայկ Խանումյանը և Արթուր Թովմասյանը:

 

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել բոլորին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հայտարարել 6-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի փակման մասին:

 

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)