«Շատ տեղեր կան, որտեղ պայմանները վատ են»․ՊՆ մամուլի խոսնակը՝ Զինկոմիսարիատի շենքում փլուզման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող շատ տեղերում կա, որ իրականում պայմանները վատ են և հիմնավոր նորոգման կարիք կա, բայց մեր հնարավորությունները հիմա չեն ներում, որ հիմա նորոգենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանելով N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում փլուզման մասին հարցին։
Նա հայտնեց, որ զորակոչիկներից մեկի ծնողի ոտքը կամ ձեռքը հնարավոր է կոտրված լինի․ «Մնացած 10 հոգին թեթև քերծվածքներ են ստացել, շուտով դուրս կգրվեն։ Տուժողների թվում կոմիսարիատի աշխատակիցներ չկան»։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա 11 տուժած։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



