Երևանում կանխվել է 24-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին գտնվում է Հաղթանակ կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հովհաննես Խ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



