Ողբերգական դեպք Երեւանում. 50-ամյա տղամարդը ինքնասպան է եղել որսորդական հրացանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 13:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 46 հերթապահ խումբը կանչով մեկնել է Արցախի պողոտա 24 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հրազենային վնասվածքով հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ, 50-ամյա Մուշեղ Վ.-ն է, ով իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանով ինքնասպան է եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է «MC 2112» գործարանային համարով հրացանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդանյանի կողմից հրացանն առգրավվել է և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



