ՀՖՖ-ն որոշում է կայացրել հավատարմագրել Սուրեն Բաղդասարյանին
ՍՊՈՐՏՀայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան մնում է այն կարծիքին, որ ունի բոլոր հիմքերը չհավատարմագրելու լրագրող Սուրեն Բաղդասարյանին դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովին։ Այդուհանդերձ, ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար, ՀՖՖ-ն որոշում է կայացրել հավատարմագրել վերոնշյալ լրագրողին։ Հավատարմագիրը Սուրեն Բաղդասարյանին կտրամադրվի ՀՖՖ շտաբ-բնակարանում դեկտեմբերի 23-ին Արտահերթ Ժողովի մեկնարկից առաջ սահմանված ընթացակարգով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն մերժել էր ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հավատարմագրումը՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրություններին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



