6 նշան, որ տղամարդը ոչ թե սիրում, այլ օգտագործում է քեզ
ԼԱՅՖՍթափ ուղեղով որևէ մեկը չի ուզի հարաբերություններ սկսել էգոիստի հետ: Բայց երբեմն այնպես է պատահում, որ ինքներս էլ չենք հասկանում, թե ինչպես կապվեցինք նման տղամարդու հետ: Երբեմն որոշակի ժամանակ է հարկավոր ուշքի գալու ու հետ կանգնելու համար:
Ահա մի քանի նշան, ոև տղամարդը ոչ թե սիրում, այլ օգտագործում է քեզ:
Նա չի նշում ձեր հարաբերությունների կարգավիճակը: Նա երբեք չի ասում, որ դուք զույգ եք: Հրաժարվում է որևէ կերպ հրապարակել ձեր հարաբերությունները, չի ներկայացնում քեզ` որպես իր ընկերուհի:
Մտերմության ժամանակ նրան հուզում է միայն սեփական հաճույքը: Նա անում է ամեն ինչ, որպեսզի հաճելի լինի միայն իրեն: Երբեք չի հարցնում քո նախընտրությունների մասին ու չի փորձում անել այն, ինչ դու ես ուզում:
Նա օգտագործում է քեզ` որպես ֆինանսական աղբյուր: Դու նրա համար նվերներ ես գնում, օգնում ֆինանսապես, իսկ նա… պարզապես կողքիդ է: Դու պետք է գոհ լինես, որ նա չի հեռանում քեզանից…
Նա չի հետաքրքրվում, թե ինչպես ես զգում քեզ: Նրան չի հուզում ոչ քո հուզական, ոչ ֆիզիկական վիճակը: Նույնիսկ եթե դու բարդ ժամանակներ ես ապրում, նրան չեն հուզում քո խնդիրները: Նա կողքից միայն դիտում է ամեն ինչ` երբեք չխառնվելով որևէ բանի:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ