Փարիզի Աստվածամոր տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ Սուրբծննդյան պատարագ չի անցկացվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի Աստվածամոր տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ բաց կթողնեն Սուրբծննդյան պատարագը, քանի որ եկեղեցում դեռեւս շարունակվում են ապրիլի ավերիչ հրդեհից հետո վերականգնման աշխատանքները, հայտնում է BBC News-ը։
Դրա փոխարեն կեսգիշերվա Սուրբծննդյան պատարագը կանցկացվի Սեն Ժերմեն Լ՛Օկսերուա եկեղեցում, հայտնել են քաղաքի իշխանությունները։
Հիշեցնենք, որ 850-ամյա տաճարը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում, զգալիորեն տուժել է ավերիչ հրդեհի հետեւանքով՝ զրկվելով սրածայր աշտարակից եւ գմբեթից։



