Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Չպիտի լկտիությունն ու լաչառությունը նույնացվեն ազատության ու ինքնուրույնության հետ». Նազենի Հովհաննիսյան

ԼԱՅՖ

Առավել մանրամասն ՝այստեղ

 

 

Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրելէ .

«Ես չեմ հասկանում, երբ անընդհատ համեմատում են, ու համեմատում Վատը` ավելի Վատի հետ: Գերադասելի է անցյալի վատից օրինակ քաղել ու ձգտել լավին, գրագետին ու կառուցողականին:
Նախկին ԱԺ-ում էլ, ինչպես հիմա կան և կային և գրագետ, և անգրագետ ու անիրազեկ, և անհասկանալի հոգեկերտվածոի, և սկզբունքային կամ հույժ անսկզբունք, անհումոր կամ լավ հումորով, մարդկային կամ տմարդ, մասնագիտական լավ կրթությամբ կամ մասամբ դեբիլ ներկայացուցիչներ: ԿԱՅԻՆ ՈՒ ԿԱՆ:
Բայց չի նշանակում, որ, կրթության հարցը բարձրացնող այս աղջկա ասածի մասին գրառմանս պետք է հակադարձել շմայսով կամ նման մեկով… Ես խոսում եմ կրթության մասին, և իմ հղումն անում եմ ԱԺ ամբիոնից հնչած, հատուկ նախապես պատրաստած ելույթով պատգամավորի խոսքից, որն ի դեպ լրիվ պատահաբար տեսա ֆբ լրահոսում: Նախկինում էլ, իսկ հիմա առավել ևս սովորություն ու ժամանակ չունեմ ԱԺ ելույթները լսելու, միայն գործի բերումով, եթե պետք է հյուր լինեն կամ կարևոր հարց է:
Ու ամենասխալը ես (մենք) այստեղ եմ: Որովհետև ՊԵՏՔ Է լսել ու լինել տեղեկացված, թե ինչ օրենքներ են ընդունում, թե ինչպես կամ ովքեր են ընդունում: Թե ինչ արդյունք կամ անհարմարություն ունեն այդ օրենքները:
Ես ՎՍՏԱՀ ԵՄ, որ կառուցողական քննարկումները միայն օգտակար կլինեն ներկայիս կառավարությանը, օրենսդրին, առավել արդյունավետ գործելուն:
Հարգելի իրական կամ ֆեյք օգտատերեր, մի հարկադրեք մարդկանց դառնալ անտարբեր, մի բերեք անընդհատ միայն վատի համեմատությունն ու մի արդարացրեք ակնհայտ սխալները, երբ կարելի փորձել դրանք ՇՏԿԵԼՈՎ կառուցել Երկիրը:
Անտարբեր ու լուռ հասարակությունը ամուլ է, անկյանք: Իսկ մենք ապրելու համար այս մեն մի Հայրենիքն ունենք` իր տարբեր մարդկանցով լեցուն: Պետք է սկսել ի վերջո ՀԱՄԱկեցության ու ՀԱՄԱգործակցության եզրերը գտնել: Համերշխություն և առողջություն բոլորիս (թարմացված):

2. Ես չեմ բացառում, որ բոլորս ունենք կարծրատիպեր, ես էլ այդ թվում, թե որպես մարդ, թե՛ որպես ուսուցիչ (դասախոս): Բայց չեմ հասկանում, արդյոք բազմապիսի խեղդող խնդիրների մեջ ինչու՞ են հասել 2013 թ-ին` Շիրակ և «անհանգստանում» ԱԺ-ի ամբիոնից մի ամբողջ ճառ (ոչ դրական) նվիրելով ուսուցչուհուն …
Այո, համեստ պիտի լինի մարդը, այո ՊԵՏՔ է լինի համեստ, խոնարհ ու դա անհավասարության կամ կարծրատիպի հետ որևէ աղերս չունի: Արժանապատիվ ու ինքնաբավ մարդն է լինում համեստ ու խոնարհ (անկախ տարիքից): Իսկ լացկան տղամարդը որոշում կայացնող չի դառն, լացն էլ, անեծքի ու հայհոյանքի պես սովորություն է, փոքր երեխան հստակ սահմանումներով է ձևավորում իր աշխարհը, երբ այդ սահմանումները լղոզվում են, լղոզվում է նաև աշխարհի ամբողջականությունն ու երեխայի դերն ու տեսակը` այդ աշխարհում:
Խեղված հոգիներով, ոչ կիրթ, ոչ էլ մանավանդ առողջ հասարակություն չենք կարող ունենալ, ինչի հետ այսօր ամենից շատ ենք բախվում:

Հ.Գ. Ես մանկուց տեսել եմ դասական ավանդական ընտանեկան մոդել, ու երբևէ չեմ մտածել, որ խոնարհ լինելը խանգարում է կիրթ և ուժեղ լինելուն, որ համեստությունը թուլություն է, կամ, որ գոռալով խոսող մարդը` ուժեղ մեկը:
Քույրս լավ հիշեց երեկ մեր մայրիկի խոսքը. «Առյուծն առյուծ է, էգ թե արու», մենք դաստիարակվել ենք տղամարդամեծար մի ընտանիքում, և երդվում եմ, որևէ մեկը չի կարող ասել, թե մեր ազգի կանայք թույլ են կամ անկարող:
Անջրպետը մարդկանց միջև ստեղծվում է անընդհատ ճիշտ ու սխալ փնտրելուց, ու ուղղորդված կարծրատիպեր «ծնելուց»:
Մայրս ուսուցչուհի էր, իմ ամբողջ գերդաստանում առայսօր ուսուցիչներ են: ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, հարգանք ու դիմացինի նկատմամբ ուշադրություն, եթե ինչ-որ բան այն չէ, նախ` փնտրիր քո մեջ: Այ սա էր ուսուցչական մեթոդիկան):
Պարզ է, որ չկան իդեալական մարդիկ ու չկա մանավանդ, իդեալական համակարգ, բայց ուսուցիչը հերոսական գործ է անում տարիներ ի վեր, նվիրյալի ու կրթողի ծանրագույն առաքելությունը պատվով կրում` առանց շնորհակալության սպասումի:

Չի կարող ու չպիտի լկտիությունն ու լաչառությունը նույնացվեն ազատության ու ինքնուրույնության հետ:
Այսօր կիրակի է. Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանան այդպես էլ սկսեց խոսքը` մեջբերելով Տաթևացուն ու Պետրոս առաքյալին` հղում անելով մահացու մեղքերից մեկին. հպարտությանը»:

Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան