2020-ի հունվարից Կոտայքի մարզի 4 դպրոցներ կջեռուցվեն լոկալ ջեռուցման համակարգերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2020 թվականի հունվարից Կոտայքի մարզում փայտի վառարանով տաքացվող հանրակրթական դպրոցներ չեն լինելու:
Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Կոտայքի մարզպետի 2019 թվականի համապատասխան որոշմամբ մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված վերաբաշխումների արդյունքում մարզի 4 միջնակարգ դպրոցների՝ Ֆանտան, Գետամեջ, Փյունիկ, Արտավազ, հատկացվել է 5 մլն-ական դրամներ լոկալ ջեռուցման համակարգերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նշենք նաև, որ վերջին շրջանում Նոր Արտամետի միջնակարգ, Գառնի Բանավանի հիմնական դպրոցները ևս վերաբաշխումների արդյունքում տեղադրել են լոկալ ջեռուցման համակարգեր, իսկ Արագյուղի միջնակարգ դպրոցը լոկալ ջեռուցման համակարգ է տեղադրել համայնքի աջակցությամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



