Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հրդեհ է բռնկվել «Նա­ի­րիտ» գոր­ծա­րա­նում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ուկրաինա՝ արխիվային աշխատողի օր, Մերձդնեստր՝ Սահմանադրության օր: 

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

 1888 -վախճանվել է հայազգի պետական և ռազմական գործիչ, գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովը: 

1895– ծնվել է գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի հիմնադիրներից մեկը՝ Գուրգեն Յանիկյանը: 

1919 - ծնվել է հայ խորհրդային փիլիսոփա Մեհենդակ Մելիքյանը: 

1968 - ծնվել է գեղանկարիչ Պետրոս Պետրոսյանը: 

1974– վախճանվել է հայ լուսանկարիչ Իդա Քարը (Քարամյան): 

1940 –վախճանվել է խորհրդահայ ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս Գասպար Ոսկանյանը: 

2006- առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Երևանի «Նաիրիտ» ՓԲԸ արտադրամասերից մեկում բռնկվել է հրդեհ, այրվել են լաք էթինոլ տեսակի քիմիական նյութի երկու ռեզերվուար՝ յուրաքանչյուրը 300 տոննա տարողությամբ: 

2010- Հայ բնապահպանները բողոքի ցույց են անցկացրել Երևանում բացված դելֆինարիումի դեմ: 

2012-Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի առաջադրվի առաջիկա ընտրություններին և «ասպարեզը զիջում է ավելի երիտասարդներին»:

2013- Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ, որտեղ հաստատվել է մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»):

ԱՇԽԱՐՀ

1167 -ծնվել է Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողը: 

1294 -կարդինալների կոնկլավը նոր Հռոմի պապ է ընտրել կարդինալ Բենեդետտո Կաետանիին, որն ընդունել է Հռոմի պապ Բոնիֆացի 8-րդ անունը: 

1777– Ջեյմս Կուկը հայտնաբերել է ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզախմբի Սուրբ ծննդյան կղզին: 

1801 -անգլիացի մեխանիկ-նախագծող Ռիչարդ Տրեվետնիկը ցուցադրել է իր ստեղծած առաջին շոգեավտոմեքենան: 

1811 -Յուտլանդիայի ափերի մոտ խորտակվել են «Defence» և «St-George» գծային նավերը, զոհվել է 1318 մարդ: 

1818-ծնվել է անգլիացի հանրահայտ ֆիզիկոս Ջեյմս Պրեսկոտտ Ջոուլը: 

1822 –ծնվել է անգլիացի բանաստեղծ և արվեստի տեսաբան Մեթյու Առնոլդը։ 

1865 -ԱՄՆ-ում հիմնադրվել է Կու-ԿլուքսԿլան կազմակերպությունը: 

1868– ծնվել է գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն Էմանուել Լասկերը: 

1872 -վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, թերմոդինամիկայի և շոգեմեքենաների տեսության հիմնադիր Ուիլամ Ռանկինը: 

1889 -վախճանվել է բժիշկ-թերապևտ, ռուսակակն բժշկության դասական, հասարակական գործիչ Սերգեյ Բոտկինը: 

1900 -արտասահմանում լույս է տեսել Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Искра» թերթի առաջին համարը: 

1905- հիմնադրվել է Սան Պաուլու նահանգի պատկերասրահը: 

1906– ծնվել է անգլիացի դետեկտիվ գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը: 

1914– Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սուրբ ծննդյան հրադադարը: 1924 -Ալբանիան դարձել է հանրապետություն: 

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի 24րդ տանկային կորպուսը «Փոքր Սատուրն» օպերացիայի ընթացքում գրավել է Տացինյան կայարանը և ոչնչացրել դրա մոտ գտնվող օդանավակայանը, որի միջոցով գերմանացիները իրականացնում էին Ստալինգրադի տակ շրջապատված 6-րդ բանակի մատակարարումը: 

1943 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է խորհրդային զորքերի խոշորագույն «Աջափնյա Ուկրաինա» հարձակողական օպերացիան: 

1951– Լիբիան անկախացել է Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից: 

1979 -կայացել է ֆրանսիական «Արիան» հրթիռակրիչի առաջին հաջողված փորձարկումը: 

1981– ծնվել է ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող Դիմա Բիլանը: 

1982 - վախճանվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ, սյուրռեալիզմի հիմնադիր Լուի Արագոնը: 

1982 -կայացել է ռազմա-տրանսպորտային Ан-124 «Ռուսլան» ինքնաթիռի փորձնական օրինակի առաջին թռիչքը: 

1991 - ծնվել է անգլիացի երգահան, դերասան և One Direction հայտնի խմբի անդամ Լուի Թոմլինսոնը: 

1991 -Ռուսաստանի Ֆեդերացիան փոխարինել է ԽՍՀՄ-ին ՄԱԿ-ում: 

1997– վախճանվել է ճապոնացի դերասան Տոսիրո Միֆունեն, որը հայտնի է Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից: 

2011 -108 տարեկան հասակում վախճանվել է հոլանդացի և ավստրիացի դերասան և երգիչ Յոհաննես Հեստերսը, որը մտել է Գիննեսի ռեկորդների գիրք՝ որպես ամենատարեց գործող դերասան:

 

Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել